Վարչապետ Արմեն Դարբինյանի որոշմամբ ստեղծվել է էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով։ Պարզվում է, որ Սերգեյ Երիցյանը հայտնի էկոլոգ է եւ ընդգրկվել է էկոլոգիական կրթություն տարածողների հանձնաժողովում։ Դա այն պայմաններում, երբ նշյալ կառույցում չկա որեւէ մեկը գյուղակադեմիայից կամ ժողտնտինստիտուտի համապատասխան ամբիոնից։
ԶՈՒՐ ՀՈՒՅՍԵՐ
Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն «Առավոտին» ասաց, որ դրանց արդյունքները կանխորոշված էին՝ ընտրվելու էր Ալիեւը. «Շատ զարմանալի է հայ հասարակական եւ հասարակ քաղաքական մտքի բեւեռումը ադրբեջանական ընտրությունների արդյունքների վրա՝ կարծես թե հույս կա, թե նոր ընտրվող նախագահի անձով փոխվելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների որակը կամ Ադրբեջանի վերաբերմունքը Ղարաբաղի նկատմամբ։ Որեւէ փոփոխություն չի լինելու։ Թե՛ բանակցային ընթացքի, եւ թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների համար այս ընտրությունները չի կարելի համարել որեւէ նշանակություն ունեցող հանգրվան»։
ՆԱՃԱՐՅԱՆԸ… ՀԻՎԱՆԴ Է
Կարդացեք նաև
Ինչպես «Առավոտին» հաղորդեց ՍԴՀԿ նախագահ Էռնեստ Սողոմոնյանը, Հնչակյան նախկին առաջնորդ Եղիա Նաճարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այժմ վերջինս բեյրության հիվանդանոցներից մեկում է։ Իսկ իրենց միջեւ չկա որեւէ նամակագրական կամ հեռախոսային կապ։