Ճակատագրի հեգնանքով ԱԺ մեծ օրակարգում է հայտնվել մեկ հարց, որով նախատեսվում է 1998-2000 թթ. սեփականաշնորհման ծրագրում փոփոխություններ կատարել։ Նախաձեռնությամբ հանդես է եկել կառավարությունը։ Հիշեցնենք, որ պատգամավորներին 3 ամիս շարունակ սույն հարցով նիստ գումարել այդպես էլ չհաջողվեց։
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ
Հոկտեմբերի 12-ին «Հանրապետություն» միավորումը հերթական կորուստը կրեց։ Միավորումը եւ հետեւաբար՝ խորհրդարանական խմբակցության կազմը լքեց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որը երկու պատգամավոր ունի խորհրդարանում՝ Էռնեստ Սողոմոնյան եւ Եղիա Նաճարյան։
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՆՇԻ ԻՐ 50-ԱՄՅԱԿԸ
Կարդացեք նաև
Ինչպես «Առավոտին» հայտնեցին Եվրոպայի խորհրդից, այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը վաղը ժամանելու է Բուդապեշտ։ Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ից Հունգարիան ստանձնելու է ԵԽ-ի նախարարների խորհրդի նախագահությունը։ Տարշիսի այցի նպատակն է նաեւ՝ նախապատրաստել նախարարների կոմիտեի հոբելյանական նիստը, որում նշվելու է Եվրախորհրդի 50-ամյակը։