Չնայած ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը հրաժարական է տվել խորհրդարանի արտահերթ վերջին նիստում, սակայն, ըստ երեւույթին, հոկտեմբերի 8-ին նորից ներկայացել էր աշխատանքի։ Նրա աշխատակազմից «Առավոտին» հայտնեցին, որ պրն Բազեյանը խորհրդակցության է նախագահի մոտ, նկատի ունենալով Խոսրով Հարությունյանին։
ԹԵՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
Երեկ «Առավոտի» խմբագրություն եկան «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները։ Նրանց պնդմամբ «Երբ կախիչներն էլ մաքսանենգ ապրանք են» նյութում իրենց գործընկերների հասցեին մեղադրանքներն անհիմն են. մաքսատան աշխատակիցները պարզապես կատարել են օրենքից բխող իրենց պարտականությունները։
Պատրաստակամ լինելով լսել վեճի երկու կողմերի փաստարկները, «Առավոտը» խնդրին կանդրադառնա առաջիկա համարներից մեկում։
Կարդացեք նաև
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Կարեն Դեմիրճյանը հայտնեց, որ առաջիկա՝ «Էրեբունի-Երեւան» տոներից հետո տեղի ունենալիքը ոչ թե կուսակցական համագումար, այլ աշխատանքային խորհրդակցություն է լինելու։ Իսկ համագումարը, Կարեն Դեմիրճյանի խոսքերով, տեղի կունենա շատ ավելի ուշ։