Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՏԱՐՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Հոկտեմբեր 08,1998 00:00
lurer

Սերգեյ Բադալյանն ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համերաշխության հանրահավաքը անցկացնելու է ինչպես Հայկոմկուսը, այնպես էլ ժողովրդա-հայրենասիրական ուժերի միությունը։ Վերջինիս մաս կազմող «Հայկանդուխտ» ավանդապաշտական-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, սակայն, հանրահավաքի ունկնդիրների մեջ էր եւ «Առավոտին» հայտնեց. «Ինձ ելույթի համար ձայն չտվեցին»։ Միության որեւէ այլ ներկայացուցիչ էլ չխոսեց։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՇՐՋԱՀԱՅԱ՞Ց ԿԼԻՆԵՆ ՀԱՅՀՈՅԵԼԻՍ

Նկատի առնելով, որ Հայաստանի ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հասցեին «Հայրենիք» խմբի անդամ Պետրոս Մաքեյանի վիրավորանքները խորհրդարանի համապատասխան գնահատականին չէին արժանացել՝ ՀԱՀ-ը երեկ չլուսաբանեց ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը։ Տիգրան Նաղդալյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ԱԺ աշխատանքների լուսաբանումը շարունակվելու է. «Չենք կարող հեռուստադիտողին տեղեկատվությունից զրկել»։ Բողոքի այս գործողությունը վերաբերել էր միայն այն նիստին, որի ընթացքում որակումներ էին հնչել։

ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պրիմիտիվ եւ հիշաչար համեմատություն է։ Հուսով եմ, որ Վազգեն Մանուկյանն անկեղծ չէ, եւ սա քաղաքական ինչ-որ քայլ է։ Այլապես հիասթափեցնող է, եթե այս ամենն անկեղծ է ասված»,- այսպես էր մեկնաբանել նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ հանրահավաքում արված հայտարարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ոճերի նույնականության վերաբերյալ։ Նշենք, որ ժամանակին Վազգեն Մանուկյանը եւս որոշակի դեր է ունեցել Ալեքսան Հարությունյանի պաշտոնական առաջխաղացումներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031