Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ

Հոկտեմբեր 08,1998 00:00
lurer

Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը հրաժարական տվեց, իսկ «Երկրապահ» պատգամավորական խումբն էլ կոնյակի հարցում դեմ դիրքորոշմամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ նրա նախագահ Սմբատ Այվազյանն ու Ալբերտ Բազեյանը հանդիպեցին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, պրն Այվազյանն ասաց, թե դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, քանի որ հոկտեմբեր ամսին ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ հանդիպել է, եւ ոչ էլ հեռախոսազրույց ունեցել։

ՃԻՇՏ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրողների հետ զրուցելիս կառավարության օպերատիվ հարցերի նախարար Շահեն Կարամանուկյանը կանխատեսեց, թե քվեարկության արդյունքում նախագիծը կհավաքի 71 կողմ ձայն։ Նա, ըստ էության, ճիշտ կանխատեսում արեց, սակայն խաղաքարտերը խառնեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը կողմ քվեարկելուց հետո, այնուհետեւ իր անվան դիմաց գրանցել է տվել դեմ։

Իսկ թե ինչպես էր ընթանում քննարկումը, կարդացեք 4-րդ էջում։

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է, ՄԻՆՉԵՎ ՏՈՆՆ ԱՆՑՆԻ

Այսօր պիտի իր աշխատանքները սկսեր Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջին համագումարը։ Սակայն որոշվել է համագումարն անցկացնել Էրեբունի-Երեւան տոնակատարությունից հետո։ Այս լուրն «Առավոտ»-ին հայտնելով, ՀԺԿ անդամ, «Քիմռեակտիվներ» ձեռնարկության տնօրեն եւ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը նաեւ խոստացավ, որ համագումարը բաց է լինելու լրագրողների համար. «Կհրավիրենք բոլորիդ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031