Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 07,1998 00:00
Sergey Badalyan

Կոմունիստների վերջին շրջանի հրապարակային գրեթե բոլոր ելույթները անձնական վիրավորանքներ են պարունակել Պարույր Հայրիկյանի հասցեին։ Բացառություն չէր նաեւ Սերգեյ Բադալյանի երեկվա ասուլիսը։

Նա Հայրիկյանին մեղադրեց «խելագարության հասնող ձեւակերպումներ անելու» եւ «արատավոր քաղաքականության ձայնափող» դառնալու մեջ։ Հետո էլ նշեց. «Պարույր Հայրիկյանները հոգեկան խանգարման հասնող ջանասիրությամբ են գաղափար տարածում»։ Եվ էլի. «Չարաչար սխալվում են պրն հայրիկյանները՝ ոչ հայրենիք ունեն, ոչ ազգի տեր են։ Միայն հորջորջում են եւ առիթ են օգտագործում, որ հայհոյանքներ տածելով ինչ-որ մի տեղ նորից, ուրեմն, ջրի երեսին գան։ Միայն դա է նրանց նպատակը, ուրիշ նպատակ չկա։ Սպեկուլյացիա է քաղաքական էստեղ միայն, որովհետեւ ժողովուրդը շատ լավ գիտի՝ ով ինչպիսի բարոյականություն ունի, մասնավորապես այդ անձը նույնպես»։ Եվ չնայած կրկին նշեց, որ «սատանայի հետ էլ կհամագործակցենք, եթե դա բխում է մեր ժողովրդի շահերից», բայց քիչ հետո վերապահում կատարեց. «Պարույր Հայրիկյանի հետ չենք համագործակցի, որովհետեւ էդտեղ էդ համընկնումը չկա»։

Նախագահի խորհրդական պրն Հայրիկյանին առաջարկում ենք այս որակումների համար պատասխան պահանջել անմիջականորեն Սերգեյ Բադալյանից, այլ ոչ թե լրագրողներից, որոնք տվյալ դեպքում բառացի արձանագրողներ են։ Ի դեպ, վիրավորական արտահայտություններ հնչեցին նաեւ Հրանտ Բագրատյանի հասցեին։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031