ՊՆ վերահսկողության արտակարգ դեպքերի բաժնի պետ Ռուբեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ շաբաթ օրը ծեծի է ենթարկվել ՀՀ զինվորական դատախազության շենքում: Պրն Մարտիրոսյանի խոսքերով, ՀԿԳ քննիչ Մ.Մանրիկյանը դիմել է բռունցքների օգնությանը, իսկ քննիչ Ս.Հովհաննիսյանը գռեհիկ ձեւով անպատվել է նրան: Ռ.Մարտիրոսյանը զինվորական դատախազություն էր եկել այս տարվա հունվարի 18-ին սպանված զինծառայող Ռոբերտ Եղոյանի գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով:
ՀԱՍՑԵՆ ՉԵՆ ԱՍՈՒՄ
«Հայրենիք» պատգամավորական խմբի աշխատակազմից «Առավոտ»-ին հայտնեցին, որ իրենք զանգահարել են նախագահի աշխատակազմ եւ խնդրել հայտնել աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի տան հասցեն, Էդվարդ Եգորյանի քաղհայցը մերձավորությամբ գտնվող դատարան ներկայացնելու համար։ «Հայրենիքի» աղբյուրը վկայում է, որ նախագահի աշխատակազմից տեղեկությունը չեն տրամադրել, ասելով՝ դիմեք հանրապետության բոլոր դատարաններին։
ՏՐԱՍԵԿԱ-ԻՆ՝ ԵԳՈՐՅԱՆԻՑ
Կարդացեք նաև
ԱԺ մի շարք պատգամավորներ Էդվարդ Եգորյանի նախաձեռնությամբ նամակով դիմել են Եվրամիության ՏՐԱՍԵԿԱ ծրագրով զբաղվող գրասենյակներին, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող եվրոպական երկրների դեսպանատներին։ Ողջունելով ծրագիրը, պատգամավորները միեւնույն ժամանակ մտահոգություն են հայտնում անդրկովկասյան երեք հանրապետությունների «ոչ սիմետրիկ, անհավասար պայմաններով մասնակցության վտանգով»։