Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԴԱՌՆԱ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ

Հոկտեմբեր 06,1998 00:00
Aleqsandr Agamalyan

Խորհրդարանական ընտրությունները յոթ սարի հետեւում չեն։ Արդյոք մեր կառավարությունը պատրա՞ստ է դրան, եւ արդյոք քաղաքական աշունը կայո՞ւն կլինի։ Այս եւ նման հարցերը պարզաբանելու համար դիմեցինք ԳիԱրՔՄի կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանին։

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական աշնան վերաբերյալ։

– Արտաքուստ այն կարող է կայուն լինել, բայց բավականին մեծ խնդիրներ եւ լարումներ կան, որոնք պետք է լուծվեն։ Չեմ կարծում, թե հրապարակավ բախումներ կամ միտինգներ լինեն, բայց խորհրդարանում, քաղաքական ուժերի եւ նախագահի միջեւ լուրջ խորհրդակցություններ եւ բանավեճեր կլինեն։

– Ձեր կարծիքով կառավարությունը պատրա՞ստ է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։

– Խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծամասամբ կախված են լինելու ընտրական նոր օրենքից։ Հիմա բուռն քննարկումներ են ընթանում Ազգային ժողովում, նախագահին կից ստեղծված քաղաքական խորհրդում։ Ի՞նչ հակասություններ կան այդ երկու մարմինների տեսակետների միջեւ։ Հիմնականում տարաձայնությունը հանձնաժողովների ձեւավորման կարգի շուրջ է։ Տեսակետ կա, որ պետք է միայն պառլամենտականները լինեն, մյուսները կարծում են, որ ավելի ճիշտ կլինի պետության ներկայացուցիչներին ընդգրկելը։

– Իսկ ո՞րն է ձեր կուսակցության տեսակետը։

– Մենք եւ մի շարք այլ կուսակցություններ կարծում ենք, որ պետք է ներգրավված լինեն բոլոր այն կուսակցությունները, որոնք կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Կարեւոր խնդիր է նաեւ համամասնական-մեծամասնականի հարաբերակցությունը։ Եթե մեծամասնականը լինի գերիշխող, ինչպես առաջարկում է «Երկրապահ»-ը, դա կբերի խախտումների մեծ տոկոս, կընտրվեն ոչ թե այն մարդիկ, որոնք կարող են հանրապետության մասշտաբով աշխատանք ծավալել, այլ նրանք, որոնց տվյալ համայնքը համարում է, որ ավելի պիտանի կարող են լինել տեղական հարցերը լուծելու համար, ինչը համընդհանուր խնդիրներից չի բխում։ Մյուս կարեւոր խնդիրը երկրի քաղաքական մթնոլորտն է, որը չի կարելի ասել, թե լավ է։ Դատախազի սպանությունն էլ նպաստեց նրան, որ մարդկանց հավատը գրեթե կորավ։

– Ի՞նչ պետք է արվի այդ հարցի լուծման համար։

– Կարծում եմ՝ հանրապետության նախագահը նախ եւ առաջ պետք է տար անցյալից մնացած որոշ խնդիրների լուծումները եւ տար գնահատական, ինչը դեռ չի արվել։ Այդ հարցը կամ ինչ-որ ձեւով պետք է լուծվի, կամ էլ այն լուրջ խնդիրներ կստեղծի կառավարության համար։

– Իսկ ինչո՞ւ ձեր կուսակցությունն առաջարկներ չի ներկայացնում իշխանությանը։

– Մեր կառավարությունը բաց չէ, այսինքն՝ չի կարողանում քաղաքական ուժերի, մտավորականության ներուժը օգտագործել, որոնք պատրաստ են օգնելու, բայց այդ օգնությունը չի ընդունվում։ Եթե այսպես շարունակվի, ինձ թվում է՝ 1-2 ամիս հետո կառավարության անվստահության հարցը կարող է խորհրդարանում օրակարգի հարց դառնալ, որը, գուցե, իշխանության փոփոխություն կբերի։ Մենք մի քանի կոնկրետ հարցերի շուրջ առաջարկներ ենք արել ղեկավար մարմիններին, որոնց նրանք չեն արձագանքել։

– Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանում ստեղծված ճգնաժամը չի՞ նպաստի կոմունիստների առաջխաղացմանը Հայաստանում։

– Դեռ պարզ չէ՝ ճգնաժամը ինչով կավարտվի, եւ արդոք կոմունիստները կհաղթեն, թե՝ ոչ։ Իհարկե, այսօր կոմունիստների վարկանիշը որո

շ չափով բարձրացել է, բայց ինչ կլինի վաղը՝ դժվար է կանխագուշակել։

ՄԱՐԻՆԵ ՍԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031