Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» մեր… հարեւան թերթն ա… մեր մասին շատ ա գրում»

Հոկտեմբեր 03,1998 00:00
npast

Այսպես դիմավորեցին մեզ Արարատի մարզպետարանի աշխատակիցները, երբ տեղեկացան, որ ՀՀ սոցապ փոխնախարար Դավիթ Հակոբյանի, նպաստների բաժնի աշխատակցի հետ եկածը «Առավոտից» է…

Մարզպետ Հովիկ Աբրահամյանն այդ պահին հավաքել էր գյուղապետերին, համայնքապետերին (93), սոցիալական կենտրոնների (Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատի) պատասխանատուներին, որոնք փոխնախարարի մասնակցությամբ սկսեցին քննարկել ընտանեկան նպաստների ներդրման նոր համակարգի մասին հարցը, ինչը «գործողության մեջ» է դրվելու 1999թ. հունվարի 1-ից։ Սոցապնախարարությունն իր հետ բերել էր ցուցակներ, «Փարոս»-ում ընդգրկվածների, եւ նաեւ ուղեցույցներ, որոնք «մաքրելու» էին «հարուստներին» (ուղեցույցում խնայված դասը կոչվում էր «բարեկեցիկ ապրողների» – Ռ.Մ.) «աղքատներից»… Դավիթ Հակոբյանի կարծիքով նպաստների ներդրման հիմքում պիտի դրվի ընտանիքի կարիքավորությունը, հաշվի առնվի քաղաքացիների եկամուտների առկայության հանգամանքը, եւ որ ընտանեկան նպաստի ներդրման պահից էլ վերանալու են փոխհատուցումները…

Ի դեպ, ըստ այդ ուղեցույցների, «հարուստների մաքրման» ժամանակ հաշվի կառնվի այն, թե ընտանիքի տվյալ անդամն ունի՞ ամառանոց, վարձակալության տալի՞ս է իր բնակարանը, արտերկրում բնակվող ազգականներ ունի՞, կա՞ պարբերաբար օգնություն ստացող անդամների առկայություն ընտանիքում, արտերկրի կազմակերպություններում աշխատող ընտանիքներ, անգամ… բջջային հեռախոս եւ փեյջեր։ Առավել աշխույժ էր փոխնախարարին ուղղված հարցուպատասխանների «ժամը», որի սինխրոն արձանագրումն այսպիսին էր, օրինակ. Մխչյանի գյուղապետ. «Եթե մենք մտցնենք, հետո պարզվի «Մերսեդես» կա կամ խլամ «Զապորոժեց», ո՞րը պիտի հանենք։ Դավիթ Հակոբյան. «Խլամ «Զապորոժեց» ունեցողը պիտի մնա»։ Ռեպլիկ դահլիճից. «Կարող ա «Մերսեդեսն» իր անունով չի…»։ Իսկ երբ մի անգամ էլ շեշտվեց, թե հարուստներին պիտի դուրս հանել ցուցակներից, դահլիճում «ցավակցաբար» պնդեցին «ավելացնել» եւ նույնիսկ սահմանեցին նրանց կարգավիճակը. «հարուստը կոնյակի գործարան առնողն ա»։ Բանավանի գյուղապետն առաջարկեց իրենց գյուղն ամբողջ «Փարոսի» ցուցակներում «մտցնել», որը, սակայն մեր համեստ կարծիքով, հետագայում հիմք կդառնա Բանավանը Փարոս կոչելուն… Հետաքրքիր է, որ տեղերում պատրաստակամություն են հայտնում այս ցուցակները վերակազմելուն, «սրբագրելուն», առայժմ դիմադրողը… մայրաքաղաքն է…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031