ՀՀ գլխավոր դատախազ պրն Ա. Հովսեփյանին
Հարգարժան գլխավոր դատախազ 1998 թ. հոկտեմբերի 2-ի «Առավոտ» օրաթերթում «Քաղաքականության մեջ բացահայտվելու հայտ» վերնագրով, լրագրող Աննա Իսրայելյանին տված հարցազրույցում, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ քաղաքացի Ալեքսան Հարությունյանը հայտարարել է. «Նույն Էդիկ Եգորյանի մասին լուրեր էին պտտվում, որ նա ցուցակով, կաշառք վերցնելով էր դատավորներ եւ դատախազներ նշանակում։ Եվ այս լուրերը փողոցում չեմ լսել»։ Ես հայտարարում եմ, որ Ալեքսան Հարությունյանը ինձ զրպարտում է, այսինքն՝ ակնհայտ սուտ հերյուրանքներ է տարածում իմ հասցեին, ընդ որում, տպագիր եղանակով, զուգորդելով ինձ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ։ Այսինքն քաղաքացի Ալեքսան Հարությունյանը կատարել է արարք, որն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասում. «Զրպարտությունը, որը զուգորդված է պետական կամ այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ՝ պատժվում է ազատազրկման մինչեւ հինգ տարի ժամանակով, կամ աքսորով՝ երկուսից մինչեւ հինգ տարի ժամանակով»։
Խնդրում եմ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97 հոդվածով, կատարված փաստի առթիվ հարուցել քրեական գործ։ Կից ներկայացնում եմ «Առավոտ» օրաթերթի 1998 թ. հոկտեմբերի 2-ի համարը, որտեղ տպագրված է քաղաքացի Ալեքսան Հարությունյանի զրպարտիչ հոդվածը։
ԷԴ. ԵԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր