Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 03,1998 00:00
haytararutyun

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող խոշոր օբյեկտների սեփականաշնորհումն ընթանում է քողարկված, վստահություն չներշնչող մեթոդներով՝ առիթ տալիս զանազան ենթադրությունների, մեկնաբանությունների, բացասական գնահատականների՝ ավելի խորացնելով ժողովրդի եւ իշխանությունների միջեւ առկա անջրպետը։ Անտեսվել ու արհամարհվել են հասարակության լայն շերտերի, ճանաչված մասնագետների ու մտավորականների կարծիքները, ՀՀ ԱԺ պատգամավորների արտահերթ նստաշրջան հրավիրելու՝ խնդրի կարգավորմանն ուղղված սահմանադրական իրավունքները։

Սեփականաշնորհման իրականացման գործում, անտեսելով ազգային ու պետական շահերը, հաճախ ցուցաբերվում են առանձին անհատների ու խմբակային շահերին ծառայող մոտեցումներ։ Թույլ տրված կոպիտ խախտումներն ու սխալները հատկապես ցայտուն կերպով դրսեւորվեցին կոնյակի գործարանի վաճառքի ու մի շարք այլ օբյեկտների մերժելի, երկրի շահերին հակասող գործարքներով։ Պաշտպանելով ԱԺ պատգամավորների ս/թ հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստ հրավիրելու հերթական նախաձեռնությունը, դիմում ենք հասարակության լայն շերտերին՝ բոլոր օրինական միջոցներով աջակցել խորհրդարանին՝ կասեցնելու անընդունելի գործարքները, պարզելու յուրաքանչյուրի օրինականությունը։ Ընդառաջ գնալով հասարակական պահանջին գտնում ենք, որ գործադիր իշխանությունը պարտավոր է արմատապես վերանայել տարվող տնտեսական քաղաքականությունը, այն իրականում ուղղելով երկրի զարգացման շահերին։

ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՐԳԵՅ,

ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ,

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԻԳԵՆ,

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ,

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

2 հոկտեմբեր 1998թ.,

ք. Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031