Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդարանական լսումները նախագահում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Երբ նա եւ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը անհամաձայնություն հայտնեցին նիստի վարման կարգի վերաբերյալ, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Այսօր դերերը փոխվել են, վերեւում ես եմ, իսկ դուք ներքեւում եք։ Այնպես որ, այսօր իմ ասածը ճիշտ համարեք»։
ՆՈՐ ԿՑՈՐԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
Ֆրանսիայի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ մամլո կցորդի պաշտոնից ազատվել է Լեւոն Դայանը։ Նրա փոխարեն նշանակվել է Լուսինե Այվազյանը։ Շնորհավորում ենք։
ԻՐ ԳՈՐԾԸ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ
Կարդացեք նաև
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո, բարեբախտաբար, շարունակում է դասախոսական գործունեությունը։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում երրորդ կուրսեցի պատմաբաններին պրն Մկրտչյանն ուսուցանում է հայ քաղաքական կուսակցությունների պատմությունը։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵ 700 ԴՈԼԱՐ
Եվրոպայի խորհուրդ մեկնած հայկական պատվիրակության՝ սեպտեմբերի 21-ի անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելության վրա ծախսվել է մոտավորապես 700 ԱՄՆ դոլար։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը ու մնացել մինչեւ վերջ, ինչը պատիվ է յուրաքանչյուր պատվիրակության համար։