Այսօր վարչապետ Արմեն Դարբինյանը կհանդիպի սեփականաշնորհման ծրագրում փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորներին՝ նշված նիստը երկուշաբթի օրը հրավիրելու նպատակահարմարությունը քննարկելու համար։
ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ԱՆՁԱՄԲ
«Նա 8 օրով չի բացակայել Հայաստանից։ Ֆիզիկապես այստեղ չէր, բայց ամեն բանից տեղյակ էր եւ շարունակում էր վարել էս երկիրը որպես նախագահ,- Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ այցելության արդյունքներին նվիրված ճեպազրույցում երեկ հայտարարեց նախագահի խոսնակ Կասյա Աբգարյանը։- Էսպիսի հարց կար։ Նախագահ Քոչարյանը ընտրվելուց հետո մինչեւ այսօր նա անձամբ չէր գտնված Միացյալ Նահանգներում եւ շատ կարեւոր էր, որ սփյուռքահայերը ուղղակի իրա բերնից լսեին իրա քաղաքականությունը»։
Կարդացեք 2-րդ էջում։
Կարդացեք նաև
ԱՅԼ ԱՌԻԹ ԳՏՆԵԻՔ
Նախագահի նախկին թեկնածուներ Կարեն Դեմիրճյանի, Սերգեյ Բադալյանի, Վազգեն Մանուկյանի, Դավիթ Շահնազարյանի եւ Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը (այն տպագրված է մեր թերթի 2-րդ էջում) մեկնաբանելով, նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Ես ցավում եմ, որ զանազան ենթադրություններ եւ բամբասանքներ այսչափ հարգելի (ոմանք՝ կրկնակի) նախկին թեկնածուներին առիթ է տվել քաղաքական հայտարարություն անել։ Ինձ թվում է՝ շատ ավելի լուրջ առիթներ կան՝ ներքին եւ արտաքին քաղաքականության, ԼՂՀ-ի հիմնահարցի հետ կապված։ Մի բանում համաձայն եմ. գործադիր իշխանությունը պարտավոր է ամեն ինչ ուղղել երկրի զարգացման շահերին։ Միայն թե՝ «արմատապես վերանայել տնտեսական քաղաքականությունը» չնշանակի վերադարձ դեպի՝ գիտեք ուր…»։
Մեր թղթակցի հարցերին Ալեքսան Հարությունյանի պատասխանները՝ 4-րդ էջում։