Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ

Հոկտեմբեր 02,1998 00:00
lurer

«Միշտ չէ, որ հրապարակային գործունեությունը հասարակության համարժեք վերաբերմունքին է արժանանում եւ անդրադարձը նույնքան բաց է լինում ու անկեղծ»,- նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի այս արտահայտությունը ենթադրության ու նոր հարցի տեղիք տվեց։ Այսինքն՝ որոշ հիասթափությո՞ւն կա, որ չենք սքանչանում ու գովերգում, թե Ռոբերտ Քոչարյանն, ասենք, ինչպես է բասկետբոլ խաղում, ու քանի որ այդ առնչությամբ սկսեցին հեգնել… «Խնդիր չենք տեսնում,- ընդհատեց պրն Հարությունյանը։- Վատ բան չկա, որ հեգնում են։ Խոսքն այլ բանի մասին է։ Եթե նախագահին քննադատում է ինձ համար անգամ խիստ անընդունելի ինչ-որ մեկը՝ ասենք, Արշակ Սադոյանը, նորմալ է։ Բայց Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք ընդհանրապես իրավունք չունեն Քոչարյանի, կոնյակի, սեփականաշնորհման եւ նման հարցերի մասին խոսելու»։

Կարդացեք 4-րդ էջում։

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈ՞ՒՄ

Սոցներդրումների հիմնադրամի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարական տվեց։ Այդ տեղի թեկնածուների անունները դեռեւս հայտնի չեն, շոշափվում է Լեոնարդ Պետրոսյանի անունը։ «Առավոտին» հասած տվյալներով, սոցներդրումների հիմնադրամի նոր ղեկավարը դաշնակցական կլինի։

Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին՝ 5-րդ էջում։

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՍՏԻԿԱՆԱՑՈ՞ՒՄ

Ըստ «Առավոտին» հասած լուրերի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր մնացած պաշտոնի թեկնածուների թվում է ոստիկանության գեներալ Սամվել Սաֆարյանը։

Հիմնադրամի ներկայացուցիչների ասուլիսի մասին կարդացեք 6-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031