«Եթե այդ հարցը 2 օրում չլուծվի, ես հանրապետության նախագահից պահանջելու եմ անվստահություն հայտնել մարզպետ Գոմցյանին եւ մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին»,- Գյումրիի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Միքայել Վարդանյանը։ Այս դժգոհության հիմք է ծառայել քաղաքի թիվ 5 գիշերօթիկ դպրոցի տնօրենի նշանակումը, դպրոց, որտեղ լավ սննդի պատճառով սովորում են քաղաքի իշխանությունների երեխաները։
ՀԵՔԻԱԹԸ ԴՈՒ ԵՍ
Երեկ գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի տրամադրությունը շատ վատ էր։ Վերջին շրջանի նման անկումային տրամադրությունները բացատրվում են Աղվան Հովսեփյանի նշանակմամբ, որին պարոն Խառատյանը իր պաշտոնակատարության ժամանակ գործ ներկայացնելիս նկատողություն է արել. «Լավ, լավ, հեքիաթ մի պատմի»։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ
Կարդացեք նաև
Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի մերձավորների վկայությամբ, վերջերս մարզ կատարած այցելության ավարտին (մինչ այդ նախորդել է հանդիպումը մարզպետի հետ), Վահան Հովհաննիսյանը դրական է արտահայտվել Հ. Աբրահամյանի մասին։ Նույն աղբյուրը պնդում է, որ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե՝ մենք՝ դաշնակցականներս, սխալ էինք, որ դեմ էինք նրա նշանակմանը։ Բանից պարզվում է` որ ճիշտը Ռոբերտ Քոչարյանն էր, որ Հովհաննես Աբրահամյանին մարզպետ նշանակեց։
ՊԱՐՈՒՅՐԻՆ ՀԱՍՆՈՒՄ Ա…
«Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում ԱԺ պատգամավոր Վահագն Հայոցյանը սեպտեմբերի 26-ի դեպքերը հիշելիս, չէ՞ որ այդ օրը Պարույր Հայրիկյանին ակտիվ ծեծողներից մեկն էլ ինքն էր, ՀՀՇ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե սխալ բաներ անի, էսօր էլ կծեծեմ»։