Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԿԻՐԹ ՄԱՐԴԸ

Հոկտեմբեր 01,1998 00:00
lurer

Գերմանիայի Կանաչների առաջնորդ Յոշկա Ֆիշերը, որ հավակնում է արտգործնախարարի պաշտոնին, բարձրագույն կրթություն երբեւէ չի ստացել: Բացի այդ, հասարակ գերմանացիների շրջանում մեծ տարածում ունի մի լուր, ըստ որի Ֆիշերը կասկածվում է մի չբացահայտված սպանության՝ ոչ այն է մասնակից, ոչ այն է քաջատեղյակ լինելու մեջ:

Մեր թղթակից Ոսկան Մամիկոնյանի ռեպորտաժը՝ 10-րդ էջում:

ՄԱՐԶՊԵՏԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Արարատի մարզպետ Հովհաննես Աբրահամյանն «Առավոտ»-ին բողոքեց, որ իր նկատմամբ մրոտելու հետեւողական քաղաքականություն է իրականացվում, ինչն արտահայտվում է սուտ-մուտ բաներ գրելով։ «Դե, որ դա գրվում է,- ասաց մարզպետը,- իմ կատարած լավ գործերի մասին ինչի՞ չեք գրում։ Այս տարի մասնակի կամ հիմնական վերանորոգման եմ ենթարկել 36 դպրոց»։

ՆԱԵՎ ԼԱՎ ԲԱՆԵՐ ԱՍԵԼՈՒ ՓՈՐՁ

«Սա դժվար, ծանր, սեւագործ ու չերեւացող աշխատանք է, որով վարկանիշդ չես բարձրացնի եւ որը խլում է ժամանակիդ մեծ մասը։ Իհարկե, դժգոհողներ կան՝ մարդկանց թվում է, թե իրենց լսելուց հետո պիտի մի թուղթ տաս, որով անմիջապես, ասենք, դատավճիռը չեղյալ կհամարվի։ Իսկ ում գործը որ ստացվում է, կարողանում ենք ինչ-որ արդյունքի հասնել՝ էլ չեն գալիս ու անգամ շնորհակալություն չեն ասում։ Բայց, անկեղծ ասած, երբ լացակումած աչքերով եկած մեկին կարողանում ես օգնել՝ իսկապես հոգեկան որոշակի բավարարվածություն ես ապրում։ Սա էլ իր իմաստն ունի, անպայման չէ մեծ, գլոբալ հարցեր լուծելը»,- քաղաքացիների շուրջ երկժամանոց ընդունելությունից հետո «Առավոտի» թղթակցին ասաց նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը։

Կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031