Ռոբերտ Քոչարյանի եւ ՔԴՄ նորընտիր նախագահ Իդա Մարտիրոսյանի՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նախագահը հետաքրքրվել էր կուսակցության ֆինանսական վիճակով եւ բողոքներ լսելով խորհրդարանական կուսակցություններին հատկացված գումարները չստանալու առնչությամբ՝ ծիծաղել. «Կուսակցություններին ինչքան էլ փող տաս՝ միեւնույն է, քիչ կհամարեն»,- ասել էր նախագահը, իսկ Իդա Մարտիրոսյանը կեսկատակ այսպես էր արձագանքել. «Դե, կանանց էլ ինչքան փող տաս՝ միեւնույն է, քիչ է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է փող տալ»։ Մի քանի օր անց պարզվել է, որ ՔԴՄ-ին հատկացված գումարները (գուցե պարզ պատահականությա՞մբ) արդեն փոխանցվել են կուսակցության հաշվեհամարին։
Իդա Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։
ԽՓԵՑԻՆ ՏՂԵՐՔԻ ԳՈՐԾԻՆ
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սկսել է կառուցվածքային «զտումը»։ Նա հրավիրել է Աշտարակի դատախազին եւ առաջարկել հեռանալ սեփական դիմումի համաձայն։ Վերջինս այդպես էլ վարվել է։ Տեղի ունեցածի ամբողջ հետաքրքրությունն այն է, որ Աշտարակի նախկին դատախազ Սամվել Ղազարյանը եղբայրն է Սամսոն Ղազարյանի եւ փեսան Տեր-Հուսիկի։
Կարդացեք նաև
ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԱՍԻՆ
«Ես ինքս անձամբ Բյուրոյի անդամների մի զգալի մասին ճանաչում եմ, ոմանց հետ ընկերություն եմ անում,- սեպտեմբերի 25-ի հանրահավաքում պատմեց Վազգեն Մանուկյանը։- Նրանցից ամեն մեկն իր երկրում երկրորդական դերում է. ո՛չ իր երկրի քաղաքական, ո՛չ էլ տնտեսական կամ հասարակական ասպարեզներում արժեք չի ներկայացնում։ Մեծ դեր է կատարում գաղութի համար, բայց ո՞նց կարող է ինքը որոշել՝ ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ Հայաստանի ժողովրդի համար»։