Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉՈՒՀԻՆ ՀԱՆԱՔ ԷՐ ԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 29,1998 00:00
bjishk

Հին եղելություն է՝ այսօրվա հնչեղությամբ։ Մի հասարակ, սովորական տեղեկանք էր պետք մի հասարակ, սովորական հարցի մասին։ Ես էլ վեր կացա գնացի Գավառի մեր միակ պոլիկլինիկայի վարչուհու մոտ։ Բարով-խերով չերթայի։ Ինքը ինձ չէր ճանաչում, ես էլ իրեն տեսնելու պատվին առաջին անգամ էի արժանանում։ Ասացի խնդրանքս։ Նախ հետաքրքրվեց, պարզեց, իմացավ, որ կիսագրագետ մարդ եմ, զավոդում յաշիկ եմ մեխում ու բոլ-բոլ փող ստանում, համ էլ շատ թոշակ են տալիս (լավ է, չհարցրեց, թե ինչի համար), համ էլ…

-Հողը գլխի՛դ, բժշկուհի, դե գնա, տասնյոթ տարի ուսում առ, չարչարվի, քրտնի, սրանց հան ու չէն արա ու մի յաշիկ մեխողի չափ էլ փող չտան, ոպջՏոՐՈջՌ255,- չգիտեմ ինչու, վրդովվեց, չարացավ վարչուհին ու զգացի, որ հայացքով տնտղեց, շոշափեց գրպանս ու ձեռքս։

Իսկ ես չոբան Չատիի նման ցցվել-կանգնել եմ։ Ինքն էլի խոսեց, էլի դժգոհեց, էլի տնտղեց, բայց…Զգաց, համոզվեց, որ ֆահմ չունեմ (ինձ ֆա՞հմ որտեղից)։ Իսկ շարժվել էլ չէի կարող, որովհետեւ գրպանումս մկները շուրջպար էին բռնել։ Մեկ էլ չիմացա ինչո՞ւ վարչուհին հանկարծ չարացավ ու թե. -Բոլոր կաբինետներով պետք է անցնես։

– Ու մի կտոր թղթի վրա խզբզեց. «ՑպՐՈտպՉՑ, ւՌՐցՐչ, վպՉՐՏտՈՑՏսՏչ» ու թուղթը մեկնեց ինձ, թե՝ գնա։

-Բժշկուհի ջան, իսկ առանց դրա հանրավոր չէ՞,- համարձակվեցի աներեսություն անել,- ախր եղած-չեղածը մի սովորական տեղեկանք է։

-Գիտեմ, բայց տՏՐ255ՊՏՍ ՑՈՍՏռ, հասկացա՞ր, դե գնա,- ավելի չարացավ, ավելի բորբոքվեց ու կարմրեց։

Հասկացա, զգացի, որ վարչուհին անկոտրում է. կամ… կամ… ճա՞րս ինչ։ Սուսուփուս փասա-փուսես քաշեցի, դուրս եկա։ Մի քանի օր շրջեցի հարկից հարկ, կաբինետից կաբինետ։ Մի տեղ փակ էր, մի տեղ՝ բաց, մի տեղ բժիշկ կար, հիվանդ չկար, մի տեղ էլ հիվանդ կար, բժիշկ չկար։ Մի տեղ օրենքից ու իշխանությունից էին դժգոհում, մի ուրիշ տեղ՝ նախարարից ու վարչուհուց…

Իսկ ինձ ծանոթ տարեց թերապեւտը թե.

-Բա էսպես բան կլինի՞, առաջ չէինք հասցնում հիվանդներին սպասարկել, հիմա հիվանդները չեն էլ գալիս, պարապությունից ճանճ ենք քշում։

Չեմ հասկանում, ինչքան նախարար են փոխում, վիճակն ավելի է վատանում, ինչքան վիճակը վատանում է, նախարար են փոխում։ Մեր վարչուհին էլ… Հա՛, մի տեղ էլ ասում էին, որ վարչուհին… Լավ, ամոթ է, ամեն ինչ չեմ ասի, համ էլ «չար լեզուներ» էին, ասում էին, էլի՛։ Համ էլ որ բոլոր տեղերը ասեմ, շատ կերկարի, լավն էն է, որ կարճ կապեմ։ Միայն հիշեմ, որ մաշկա-վեներոլոգ Արկադի (Վովա ենք ասում) Մինասյանը իբր թե սրախոսեց.

-Լավ է վարչուհին գինեկոլոգի մոտ էլ չի ուղարկել։

Ի՞նչ երկարացնեմ։ Այդ մի քանի օրում բոլոր կաբինետներով անցա, բոլոր անալիզները (մատի արյուն, վենայի արյուն, մեզ, էլի ուրիշ բաներ) հանձնեցի, պատասխաններն ստացա ու կազմ ու պատրաստ ներկայացա վարչուհուն։ Շուռումուռ տվեց թղթերը, նայեց, հետազոտեց, տնտղեց։ Գրիչը վերցրեց, ուզեց տեղեկանքը գրել։ Գրիչը տորմուզ տվեց, բուքսավատ արեց, առաջ չգնաց։ Ու էլի՝ մեկ գրպանիս, մեկ ձեռքիս։ Բայց ես էլի ոչինչ չեմ ֆահմում։ Ու այդ պահին հիշեցի մի անեկդոտ։ Կինը՝ ամուսնուն.

-Տեսնո՞ւմ ես, ասում են մեկ գրամ նիկոտինից ձին սատկում է, ծխելը թարգ տուր, էլի՛։

-Գիտեմ, կնիկ ջան, բայց ծխելու ժամանակ ես ինձ էշի տեղ եմ դնում։

Ես էլ ինձ էդպիսի մի բանի տեղ էի դրել ու ցցվել-կանգնել, ապուշային հայացքով նայում էի վարչուհուն։ Մեկ էլ դիտմամբ, ցուցադրաբար ձեռքս գրպանս տարա (չարությունը իմ տարերքն է)։ Վարչուհին աշխուժացավ, ժպտաց, գրիչը վերցրեց… Աչքի պոչով տեսավ, որ գրպանիցս միայն թաշկինակ հանեցի։ Գրիչը նորից հայտնվեց սեղանին։

-Չհամբերեցի։

-Բժշկուհի ջան,- ասում եմ,- էս քանի օր է, շատ եմ հոգնել, խնդրում եմ տեղեկանքը գրեք՝ գնամ։

-Ինչի՞ց ես հոգնել, բա որ ստոմատոլոգի մոտ էլ ուղարկեի։

Արհեստավարժ, սրատես վարչուհի է։ Նկատել էր, որ ատամ չունեմ։ Հանաք էր անում։

ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Գավառ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930