Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԽ «ՔՖՐՏԵԼ», ՀԵՏՈ ԴԱՏԻ ՏԱԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ԸՆԿՃԵԼ

Սեպտեմբեր 29,1998 00:00
mikrofon

Լրագրողի տանն այս անգամ լրագրողներին մամուլի ասուլիսի հրավիրել էին լրագրողները։ Հրազդանի հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը պատմեց մարզում տեղի ունեցած դեպքի մասին, երբ ներքին գործերի քաղաքային վարչությունում իրենց հեռուստաընկերության լրագրողին եւ օպերատորին մերժել են տեղեկություններ տալ։ Դրան հետեւել էին ավելի վճռական գործողություններ. հայտնվելով հեռուստաստուդիայում՝ ոստիկանները խաթրով-համոզելով «5 րոպեով» ՆԳ բաժին են տանում լրագրողներին եւ բաց թողնում ուղիղ 5 ժամ հետո։

Այդ ընթացքում ահաբեկում, ծաղրում են նրանց, արգելում գոնե տուն զանգահարել։ Այս ընթացքում տեղի է ունենում նաեւ հեռախոսային զրույց Մնացական Հարությունյանի եւ մարզային ոստիկանապետ Արմեն Երիցյանի միջեւ, որի ընթացքում ոստիկանապետը մի գլուխ հայհոյանքներ է տվել, հեռուստաընկերության տնօրենը՝ նրան կարգի հրավիրել։ Հետագայում, երբ այս պատմության շուրջ աղմուկ է բարձրացել («տուժողներն» անընդհատ շնորհակալություն էին հայտնում «Հայլուր»-ին օպերատիվ եւ անաչառ լուսաբանության համար), ոստիկանապետի տեղակալը հերքում է այն փաստը, թե իր պետը որեւէ մեկին հայհոյել է։

Թե ինչու տեղակալն է պատասխան տալիս իր վերադասի փոխարեն՝ իրենց պրոբլեմն է, սակայն պրն Հարությունյանն ասաց, որ իրենց լրագրողները փաստորեն կալանքի տակ պահվելուց հետո նույնիսկ իրեն ուղղված գրության բոլոր էջերի տակ արդեն ստորագրում են։ Այս ամենը նորից, ավելի զավեշտական մանրամասներով, պատմեցին նաեւ իրենք՝ տուժողները։ Պրն Հարությունյանն ասաց, որ ինքը պատրաստվում է Արմեն Երիցյանի դեմ քրեական գործ հարուցել, թեեւ իրեն էլ արդեն վերջինս մեղադրում է զրպարտության մեջ։ Այս ամենը կարող էր այնքան էլ սարսափելի չթվալ։

Ի՞նչ կա որ. Երեւանում լրագրողների նկատմամբ ավելի մեծ անիրավություններ են կատարվել (հիշենք թեկուզ «Նոյյան տապան»-ի թղթակցի հետ կապված պատմությունը)։ Սակայն մարզերում այս հարցը լուծման ավելի մեծ հրատապություն է պահանջում, քանի որ աղբը տնից չհանելու պատճառաբանությամբ մարզերում մեծ ու փոքր պաշտոնյաներն իրենց ՓՈՐՖ Ռ ոՏչ են զգում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930