Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԵԻՔ՝ ՈՒՐԻՇԻՆ ՉՊԱՇՏՊԱՆԵԻ

Սեպտեմբեր 26,1998 00:00
lurer

Երեկվա հանրահավաքից հետո մի խումբ քաղաքացիներ շրջապատել էին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին ու բացատրություններ էին պահանջում, թե ինչու է նա պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին։ «Որովհետեւ ինձ չընտրեցիք նախագահ»,- հետեւեց պատասխանը։

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴ

Ինչպես կոմունիստները, այնպես էլ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները հերքում են բոլոր այն լուրերը, թե կապ ունեն միմյանց հետ։ Մինչդեռ այդ կապն առավել քան ակնհայտ է։ Խորհրդարանում ՀԺԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Բադալյանի անունն, օրինակ, գոյացել է Հայկոմկուսի առաջնորդներ ՎԼԱԴԻՄԻՐ Դարբինյանի եւ Սերգեյ ԲԱԴԱԼՅԱՆԻ անունների խառնուրդից։

ԴԵՂՆԱԽՏ

«Առավոտի» սեպտեմբերի 17-ի «Դեղին էջեր» հավելվածի հրապարակումներից հատկապես մեկը խիստ զայրացրել է բարձրաստիճան մի պաշտոնյայի: Նա ոչ միայն տարված է այդ հրապարակման փաստերի վերլուծությունն իր կյանքի գերխնդիրը դարձնելու նվիրական գործով, այլեւ Ազգային հեռուստատեսության ստեղծագործական մի խմբի հանձնարարել է համապատասխան «կոմպրոմատ» պատրաստել՝ համեմված «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի անձնական կյանքի հորինված մանրամասներով:

Մեր տեղեկություններով, նշված ստեղծագործական խումբը հրաժարվել է կատարել պատվերը: Չբացառելով սակայն, որ ստեղծագործական որեւէ այլ խումբ կամ լրատվամիջոց, այնուամենայնիվ, կընդունի պատվերը, գործընկերների աշխատանքը թեթեւացնելու նպատակով Արամ Աբրահամյանը պատրաստ է Քլինթոնի օրինակով իրեղեն ապացույցներ եւ զանազան օրգանական շիճուկներ ուղարկել համապատասխան խմբագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930