Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արդեն իսկ նախնական խոսակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության, ԱԺՄ-ի, Հայկոմկուսի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների միջեւ, որ եթե «Երկրապահ» պատգամավորական խումբը ծայրահեղ դեպքում չհամաձայնի 81 համամասնական, 50 մեծամասնական տեղերին, ապա այս կուսակցությունները կարող են եւ քննարկել ընտրություններն ընդհանրապես բոյկոտելու հնարավորությունը։
ԱՐՏԱՔԻՆ ՃԱԿԱՏ
Փետրվարյան իրադարձություններից ի վեր նոր տեղաշարժեր են կատարվել Ազգային ժողովում։ Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Կտրիճ Սարդարյանը եւ ԱԺ ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Գեւորգյանը նախընտրել են իրենց պատգամավորական գործունեությունը շարունակել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում։
ՏԱԳՆԱՊ
Կարդացեք նաև
Կոմունիստների երեկվա հանրահավաքում Արմավիրի մի բնակչուհի (Մկրտչյան ազգանունով) վկայեց, թե 2 օր առաջ Արեւիկ գյուղում էլ է խոլերայի վիրուս հայտնաբերվել։