Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔԸ՝ ԱՋԱՐԻԱ

Սեպտեմբեր 25,1998 00:00
lurer

Ռուսաստանյան մամուլը սեպտեմբերի 23-ին ծանուցել է, որ Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Ասլան Աբաշիձեն ելույթ ունենալով տեղական հեռուստատեսությամբ, պատմել է «Ջավախք» կազմակերպության ղեկավարության հետ ունեցած իր հանդիպման մասին։ Նրա վկայությամբ, իր զրուցակիցները խոսել են Վրաստանի հայկական շրջանները (Ախալքալաք եւ Նինոծմինդա) Աջարիայի ինքնավարության կազմում ընդգրկելու հնարավորության մասին։ Աբաշիձեի կարծիքով, այդ նախաձեռնությունն ամենեւին էլ սեպարատիզմի տարրեր չի ընդգրկում։

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ

Ազգային ժողովում տեղի են ունենում ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի ամենօրյա քննարկումներ, որոնց մասնակցում են ՀԺԿ եւ ԺՀԿ («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն), ՀԿԿ, ԱԺՄ, ԱԻՄ կուսակցությունների եւ «Հանրապետություն» միավորման ներկայացուցիչները։ Միջազգային փորձագետները, որ ներկա են լինում քննարկումներին, ընտրական օրենսգրքի այդ տարբերակը ժողովրդավարական մեխանիզմներ ապահովելու առումով բարձր են գնահատում։

ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ»-ին չհաջողվեց պարզել՝ հետաքննությո՞ւն է վարվում արդյոք հանկարծակի Իսրայել արտագաղթած՝ ԱԳՆ-ի Միջին Արեւելքի բաժնի նախկին վարիչ Միքայել Մալոյանի գործունեության վերաբերյալ։ Սակայն տեղեկություն ունենք, որ նրան պարտք տված ԱԳՆ աշխատակիցներն անմիջապես հրաժարվել էին իրենց պահանջներից, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձել էին պարզել, թե ումից ինչքան է վերցրել պրն Մալոյանը։ ԱԳՆ աշխատակիցներից մեկի ենթադրությամբ, մտավախություն կար, որ այդ դեպքում իրավապահ մարմինները քննության ավելի մեծ դաշտ կունենային ԱԳՆ-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930