Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶԱՅՐԱՆԱԼ

Սեպտեմբեր 24,1998 00:00
lurer

Ըստ ամենայնի, հայ կոմունիստները ոգեւորվել են իրենց ռուս գործընկերների «տակտիկական մեծ հաջողությունից» եւ Պրիմակովի նշանակումից։ Գուցե այդպե՞ս է պատճառաբանվում ակտիվության հանկարծակի պոռթկումը։ Հանրահավաք այսօր, հանրահավաք հոկտեմբերի 7-ին՝ համառուսաստանյան բողոքի ցույցերին ի համերաշխություն, Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու հավերժական հարցով։

«Մեր զայրույթն ենք արտահայտելու ե՛ւ վաղը, ե՛ւ առավել եւս հոկտեմբերի 7-ին՝ այն կապակցությամբ, որ այսօրվա նախագահը եւ նրա վարչախումբն արհամարհում են ժողովրդի բացահայտ կերպով արտահայտված կամքը անցյալ տարվա ընթացքում»,- երեկ հրավիրված ասուլիսում վրդովված ասում էր Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը, ազդարարելով իշխանությունների նկատմամբ «բողոքի եւ, միգուցե, ապագայում անհնազանդության շարժման» մեկնարկը։

Կարդացեք 3-րդ էջում։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՄՓԻՉՄԵՆԹԻՆ

34 պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել փոխելու ԱԺ կանոնակարգի 81-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի, նախագահի պաշտոնանկության հարցը կարող է խորհրդարանում քննարկվել միայն Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության հիման վրա։ Նախաձեռնողները փորձելու են կանոնակարգից հանել այս դրույթը։

ՀՐԱՎԵՐ ՍԴ-ԻՑ

Կոնյակի հարցով Սահմանադրական դատարանում քննության անցկացնելու համար ստորագրություններ հավաքած պատգամավորների նախաձեռնող խումբը մոտ օրերս կայցելի ՍԴ։ Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նրանց հրավեր է արել սեպտեմբերի 26-ին ժամը 11-ին։ Փաստաթուղթը նախաձեռնող խմբին է ուղարկվել սեպտեմբերի 22-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930