Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՐԱԴԻԿԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶ

Սեպտեմբեր 23,1998 00:00
lurer

«Ազատություն» ռ/կ-ի վերլուծաբան Լիզ Ֆուլերը էլեկտրոնային պարբերական է հրատարակում՝ «Կովկասյան հաղորդագրություն» («Caucusus report»), որտեղ համառոտ վերլուծություններ են տարածաշրջանի մասին եւ շաբաթվա առավել արժանահիշատակ մեջբերումները։

Պարբերականի վերջին համարում Ռոբերտ Քոչարյանին եւ Էդվարդ Սանդոյանին շրջանցելով՝ առաջին տեղում է հայտնվել ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը «Առավոտին» տրված հարցազրույցում արտահայտած իր պնդմամբ. «Վնեշնի պալիտիկայում ես ինձ եմ համարում ամենալավն ու ընդունակը՝ ում տեսել եմ կյանքումս»։

Այս միտքն, անշուշտ, անգլերեն նույնքան թովիչ չի հնչում։

ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԱՆՈՆ

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որը վերջերս ազատվել է ՀՀՇ վարչությունից, կուսակցության գործելակերպի մեջ նրա վարչության նախագահ Վանո Սիրադեղյանին վերագրում է դեստրուկտիվ դեր։ «Սխալը սխալի ետեւից է կատարվում,- ասաց Կարապետ Ռուբինյանը,- իսկ ՀՀՇ-ն դարձել է իշխանության մի թեւի պատանդը, ինչը ենթադրվում էր։

«Պատահականորեն» իմ ազատումը համընկավ այն բանի հետ, որ Շենգավիթի ՀՀՇ խորհուրդը քննեց Կարապետ Ռուբինյանի, ՀՀՇ վարչության նիստերին չմասնակցելու հարցը եւ եզրակացություններ արեց։ Վանո Սիրադեղյանի արածը ՀՀՇ հանրապետական խորհրդում միարժեքորեն գնահատում եմ դեմարշ»։

ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ

«Արդարություն եւ միասնություն» համագործակցության գործադիր քարտուղար Սուսաննա Պողոսյանն իրեն հարազատ կուսակցությունների հետ անցում է կատարել նախագահական պալատ։ Այժմ նա Քաղաքական խորհրդի համակարգողն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930