Անցյալ շաբաթավերջին ձեռքի տակ ունենալով ավելի քան 74 պատգամավորի ստորագրություն՝ կոնյակի հարցով նախանձախնդիր ԱԺ պատգամավորներն իրենց դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան։
Կոնյակի խնդրով ԱԺ նիստ գումարելու հարցի վերաբերյալ կարդացեք 2-րդ էջում։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՏԵՍԱՆԵԼԻ Է
«Ինձ համար ծիծաղելի է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելը»,- նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների առնչությամբ ասել էր Դավիթ Վարդանյանը։ «2-3 համայնք կա, որոնք ՀՀՇ վարչության անդամներ են ղեկավարում,- ի պատասխան ասաց ՀՀՇ փոխնախագահ, Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանը։- Եվ առաջինը հենց մեր համայնքում ստուգումներ կատարվեցին: Հաջորդը նույնպես մի համայնք էր, որը ՀՀՇ վարչության անդամ է ղեկավարում՝ Աբովյանի քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը, որի գործունեությունն այժմ ստուգվում է։ Մի քիչ զարմանալի է, որ Հայաստանի քաղաքային եւ գյուղական շուրջ 1000 համայնքների մեջ հենց դրանք են նախեւառաջ ստուգումների համար ընտրվում»։
Կարդացեք նաև
Արարատ Զուրաբյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։
ՆՈՐ ՄԻՋԱԴԵՊ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ»
Երեկ Երեւանի «Կենտրոն» ՆԳ բաժին բերման են ենթարկվել «Այժմ» թերթի լրագրող Վահան Իշխանյանը եւ ազատ լուսանկարիչ Արտակ Պողոսյանը։ Նախորդ օրը, ժամը 24-ի մոտերքում, «Առագաստ» սրճարանում նրանք վիճաբանություն են ունեցել, ապա եւ գործադրել իրենց ֆիզիկական ունակությունները։ Պրն Իշխանյանը ստացել է մարմնական վնասվածք։ Միջադեպի մասնակիցները բաց են թողնվել ստորագրությամբ։ Կատարվում է հետաքննություն։