Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՀՈՂԸ ՄԵՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆԻ, ՄԵԶԻ ԱԼ ԿՊԱՏԿԱՆԻ»

Սեպտեմբեր 22,1998 00:00

Տիգրանակերտում ծնված եւ իր մանկությունն այնտեղ անցկացրած Նշան Աթընըզյանը վերջերս դարձավ «Արմենիա» հյուրանոցի սեփականատերերից մեկը։ Մյուս երեք տերերը «ամերիկացի հայեր են, ամերիկացիներ են, Ամերիկա մեծացել են»։ Պրն Նշանի հետ հանպատրաստից հարցազրույց ստացվեց, որին էլ այժմ մասնակից կդարձնենք մեր ընթերցողներին։

Պարոն Նշանը նախ ասաց. «շատ ուրախ է, որ «Արմենիան» մենք՝ հայերն առինք»։ Հետո էլ ավելի հստակեցնելով իմացվեց, թե ինքը դեմ չէ, որ «բոլոր սեկտորները դուրսեցիներուն ծախեն, կարեւոր չէ»։

Կոնյակի գործարանի աղմկահարույց սեփականաշնորհման մասին պրն Նշանն իր ուրույն կարծիքն ունի. «Հիմա կոնյակի գործարանը գիտե՞ք ինչ պրոբլեմ ունի, բայց ես կհավատամ կառավարության, շիտակ ճամփայի վրա է ան այդ գործարանի համար, որովհետեւ պետք է գյուղացին աշխատեցնե, ապրանքը պետք է գյուղացիեն առնե։ Լավ է, դուրսեցի քոմփանի է»։

Կարծում եմ, հասկանալի է պրն Աթընըզյանի արեւմտահայերենը։ Խոսքը դիտմամբ չեմ թարգմանել, համուհոտը չփչացնելու համար։ Պարոն Նշանին հարցրի թե ինչու ընտրեց հենց «Արմենիան», մի՞թե մանկության երազանք էր։

– Նո, նո, նո։ Երկիր ամենեն շատ թուրիզմի պետք ունի, որովհետեւ թուրիզմի (տուրիզմ) կողմեն մենք շատ հարուստ երկիր ենք, շատ հին եկեղեցիներ ունինք, շատ հին գերեզմանատներ ունինք, ասի պետք է բոլոր աշխարհին ծանոթացնենք։ Եվ «Արմենիայի» տիրոջ «առաջին գաղափարը եղավ՝ ինչպես կըրնամ Հայաստանը օգնել թուրիզմով»։

– Իսկ դրսում դուք ինչո՞վ եք զբաղված, դարձյա՞լ հյուրանոցային գործ։

Այս հարցի պատասխանը շատերիս ծանոթ կթվա հայ գրականությունից. «Նո, դուրսը նորեն շինարարություն։ Բոստոնին մեջ «Չափք-սենթրլ» ունիմ, «մեդիքըլ-բըդինգ» (բժշկական կենտրոն), օֆիս ունիմ, բնակարան, շենքեր ունիմ…»։

Մտադի՞ր է արդյոք պրն Նշանը տեղափոխվել Հայաստան. «Այո, այո, վեց ամիս հոս պիտի ապրիմ, վեց ամիս՝ Ամերիկա»։ Իսկ եթե երկքաղաքացիության մասին օրենքն ընդունվի, պրն Նշանը կընդունի՞ Հայաստանի քաղաքացիությունը. «Ես քաղաքացիություն չընդունիմ նե, ես քաղաքացի եմ, որովհետեւ այս հողը մենակ Հայաստանին չի պատկանի, մեզի ալ կպատկանի»։

– Պարոն Նշան, մի առիթով դուք նշեցիք, թե հյուրանոցի արտաքին տեսքը չի փոփոխվի, բայց ներսից կփոխվի։

– Հունվար առաջին շաբաթը պիտի սկսինք։ 24 ամիս է մերին փրոգրամը (ծրագիրը – Մ.Ե.): 24 ամսվա մեջը պիտի վերջացնինք, 24 ամսե հոթել բաց պիտի լինի։

Զրույցը վերաշարադրեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930