Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վերջերս Պռոշյան փողոցի խորովածանոցներից մեկում տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի եւ վերջինիս գլխավոր մասնագետ Բագրատ Եսայանի գաղտնի հանդիպումը «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ նույն թերթի աշխատակից Աննա Իսրայելյանի հետ։ Որպես հայ մարդ, որպես դաշնակցական, որպես պետության պաշտոնյա եւ որպես Վահան Հովհաննիսյան, Վահան Հովհաննիսյանը հրահանգեց «Առավոտին» կազմակերպել «31»-ի գործով դատապարտված եւ այսօր պատիժը կրող Մուզմուզ Գագոյի պաշտպանության գործը եւ նպաստել նրա շուտափույթ ազատագրմանը։
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ-2
Ըստ հավաստի աղբյուրների, երեկ ԱԺ պատգամավոր Ազատ Արշակյանը Պլանի գլխի «վետերոկներից» մեկում գաղտնի հանդիպում է ունեցել նախորդ լուրում նշված անձանց, ինչպես նաեւ «Առավոտի» խմբագիր Վասակ Դարբինյանի եւ բանաստեղծ Արմեն Շեկոյանի հետ եւ հրահանգել լայնորեն լուսաբանել Պարույր Հայրիկյանի զույգ հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաեւ ամրապնդել դրական կարծիքը պրն Արշակյանի կուսակից, քրիստոնյա դեմոկրատ Հելմուտ Քոլի գործունեության վերաբերյալ։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԸՆԹԵՐՑՈՂ
Կարդացեք նաև
Ըստ Արտաշատից «Առավոտ» հասած լուրերի, Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով առգրավվել է սեպտեմբերի 17-ին Արտաշատ հասած «Առավոտ»-ի ամբողջ խմբաքանակը։ Պատճառը նույն օրվա «Դեղին էջեր»-ում տեղ գտած թղթակցությունն էր իր մասին, որի վերնագրի առաջին կեսն էր «Մուկը մտավ կրկեսը», երկրորդ կեսը՝ «Բռնեց կրկեսի կեսը»։