Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ՝ ԴՐԱԿԱՆ

Սեպտեմբեր 22,1998 00:00
lurer

«Ի՞նչ կարծիքի եք Աղվան Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու մասին» «Առավոտի» հարցին իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, դա ՀՀ նախագահի ամենից ավելի հաջողված եւ արդարացի նշանակումներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Աղվան Հովսեփյանին ճանաչում եմ ոչ միայն ուսումնառության տարիներից, այլ նաեւ դատախազությունում համատեղ աշխատանքից։ Ես քիչ եմ հանդիպել այնպիսի բարձր մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ ունեցող մարդու, ինչպիսին Աղվան Հովսեփյանն է։ Նրան իրավամբ կարելի է անվանել դատախազական- քննչական գործի հանրագիտարան։ Այս ամենից բացի, ՀՀ գլխավոր դատախազը մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն է։ Կարծում եմ, որ նրա նշանակումը դատախազության համակարգում կատարվելիք որակական բարեփոխումների լուրջ խթան կդառնա»։

ԻՆՉԻ՞Ց ԾԱԳԵՑ ԱՅՍ ԱՀԱՎՈՐ ԿՌԻՎԸ ՄԵԾ

«Դեռ ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու»,- նորօրյա ավանդույթի համաձայն՝ այսպես պատասխանեց Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք կարդացե՞լ է Դավիթ Վարդանյանի հարցազրույցները Կենտրոնում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Սակայն խոստացավ, որ իր հակափաստարկներն ու առարկությունները նույնպես հրապարակավ է ներկայացնելու։

Կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։

ՍԵՓԱԿԱՆ ԿԱԹՍԱՅՈՒՄ

«Արմենպրես»-ի նախկին փոխտնօրեն եւ «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Արայիկ Մանուկյանն աշխատանքի է անցել Սուքիասյանների մոտ։ Նա ղեկավարելու է «Սիլ գրուփի» հասարակության հետ կապերի վարչությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930