Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏԵՔ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 18,1998 00:00
Vahan Hovhannisyan

Գուցե Վահան Հովհաննիսյանը տեղեկացվել էր Մուրադ Պետրոսյանի ասուլիսի մասին եւ այդ պատճառով երեկ «Լուրեր» ծրագրով հակահարված տվեց՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով։

Ի դեպ, չենք կարող մեր ուրախությունը չհայտնել այն առնչությամբ, որ եթե նախորդ օրը Դավիթ Շահնազարյանի հետ «Կամ… կամ» հեռուստաբանավեճին մասնակցելու առթիվ պրն Հովհաննիսյանը հիվանդացել էր, ապա Մուրադ Պետրոսյանի հետ հաշիվներն ազգային հեռուստատեսությամբ մաքրելու սուրբ գործի համար նա արագորեն ապաքինվել էր։ Ինչեւէ։ Ցուցադրվեց նույն տեսաերիզը, որտեղ աննշան տարբերություններ կային Ստեփանակերտի մեր թղթակցի հաղորդած տեքստի համեմատ։

Ասենք, Ռուբեն Քոչարը Վահան Հովհաննիսյանի խոսքերն այսպես էր վերապատմել. «Ղարաբաղն ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, լինելով նրա վարչական իրավունքների մեջ, այսինքն՝ ինքնավարություն է մնում։ Համաձայնելու դեպքում պահանջներից մեկը դա է, որ (Ղարաբաղը) պետք է ունենա զինվորական միջամտություն։ Չգիտեմ, դա ոնց պիտի լինի ինքնավարության մեջ։ Կամ գոնե ոստիկանությունը պետք է Ղարաբաղին պատկանի»։

Ինչ որ է։ «Պարզ սադրանք է տեղի ունեցել», «հմուտ մոնտաժը բավական է եղել, որ ինչ-որ մարդիկ պարզապես խաբվեն» որակումներ տալուց զատ՝ Վահան Հովհաննիսյանը թղթակցի, ըստ էության, ամենակարեւոր հարցին պատասխանելով՝ ասաց, որ «անգիր» չի հիշում, թե ինչ է ասել «բայց պետք է պահպանվեն զինված ուժերը» արտահայտությունից առաջ, քանի որ ԱՄՆ-ում հանդիպումներ շատ են եղել։ Միայն արդարացավ, որ ինքը Հայաստանի ղեկավարության տեսակետն է ներկայացրել։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Վահան Հովհաննիսյանը դաշնակցական մամուլում կտրուկ հերքում էր, թե ինքն ընդհանրապես նման արտահայտություններ է արել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930