Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրենք գոհ էին

Սեպտեմբեր 17,1998 00:00
eahk

Երեկ Ռոբերտ Քոչարյանին այցելած Մինսկի խմբի եռանախագահները բավական երկար մնացին նախագահի մոտ, շուրջ 1.5 ժամ, ինչից դրսում հավաքված լրագրողները եզրակացրին, որ հավանաբար ծանր եւ դժվար խոսակցություն է ընթանում:

Ի վերջո, ինչպես ամեն ինչ այս աշխարհում, այս հանդիպումն էլ ավարտվեց եւ համանախագահները դուրս եկան: Նրանք սահուն անցան լրագրողների մոտով, փորձելով չնկատել մեր գոյությունը, եւ երբ մեր գործընկերներից մեկը այնուամենայնիվ հարց հիշեցնող ինչ-որ բան ասաց, Յուրի Յուկալովը առանց շարժումը դադարեցնելու ետ դարձավ ու առաջարկեց դիմել իրենց պաշտոնական հովանավորին՝ ձեռքով իրենից ետ ցույց տալով: Մեքենա նստելուց առաջ նա մի պահ շրջվեց դեպի մեզ եւ ասաց. «Մենք բավարարված ենք»:

Ստացվեց խորհրդավոր, տարաբնույթ ենթադրությունների համար պարարտ արտահայտություն: Հայաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Ուռնովը փորձեց մի փոքր մանրամասնել, սակայն հասցրեց նշել միայն, որ հանդիպումը բովանդակալից էր եւ գոհացրել է մասնակիցներին: Յուկալովը նրան ընդհատեց. «Իմ ասածը բավարար է, գնացինք»: Ու շրխկոցով փակեց մեքենայի դուռը: Ափսոս էր «Մերսեդեսը»:

Ավելի խոսքաշատ էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Վոժիեն, որը մասնավորապես նշեց, որ նախքան Ադրբեջանի նախագահական ընտրությունները բանակցությունների ընթացքից գործնական արդյունք սպասելը ռեալ չէ: Իսկ այդ ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչը հասցրել էր հեռանալ:

Ո. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930