Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՐՎՈՂ ՍԿԻԶԲ

Սեպտեմբեր 15,1998 00:00
Azgayin joxov

Անկախ Հայաստանի խորհրդարանների պատմության մեջ չէր եղել այսպիսի դեպք, որ մեծ օրակարգը ձեւավորվի այսչափ դժվարությամբ եւ դրա համար պահանջվի արտահերթ ընդմիջում։

Իսկ այդպես պատահեց սեպտեմբերի 14-ին սկսված ԱԺ 8-րդ նստաշրջանի 59-րդ րոպեին, երբ «Հայրենիք» պատգամավորական խմբի պահանջով ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանը համաձայնեց, որ, իրոք, ընդմիջման կարիք կա։ Մինչ բովանդակային շտրիխներ ներկայացնելն ասենք, որ ԱԺ այս նստաշրջանը սկսվեց բացակայությամբ Վանո Սիրադեղյանի, Վազգեն Մանուկյանի, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմը ներկայացնող պատգամավորներ Դավիթ Վարդանյանի եւ Պարույր Հայրիկյանի։ Վերջինս, իհարկե, մի փոքր ուշացումով, բայց ընդմիջումից հետո խորհրդարան ժամանեց։

Հարկ է նկատի առնել խորհրդարանական աշնան առաջին իսկ օրն արդեն դրսեւորված միտումները։ Նորից հրատապ թեմաների առաջին գծում հայտնվել են ընտրական օրենսգիրքը՝ շուրջը եղած քննարկումներով, եւ կոնյակի հարցը։ Այս շրջանակից դուրս կատարված հարցադրումները ԱԺ մեծ օրակարգի ձեւավորման շուրջ խիստ սակավաթիվ էին։ Մի քանի պատգամավոր միմյանց կրկնելով, եւ դրանով իսկ ապահովելով հայկական մառազմի փայլուն ցուցադրություն, պահանջեցին անպայմանորեն քննության առնել «Կրթության մասին» օրենքը։ Ծանուցվեց, որ այն խորհրդարան կբերվի մինչեւ նոյեմբեր։

Հազվադեպ է պատահում, որ որեւէ մարզպետ է մոտենա խոսափողին։ Այս անգամ նման արարք իրեն թույլ տվեց Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը՝ նախընտիրական իր մտորումների շրջանակում առաջարկելով օրենք ընդունել «Երկրաշարժի մասին»։ Տեսնել էր պետք Արշակ Սադոյանի կտրուկ դիմադրությունը, որն ասաց, թե դեմ է, որպեսզի «խորհրդարանն օրենք ընդունի երկիրը շարժելու կարգի մասին»։ Ու նորից իր խոսքի առանցքում դրեց կոնյակի հարցը։ Տեղի է ունեցել սահմանադրության կոպիտ խախտում։ Վահագն Խաչատրյանն էլ շատ ավելի ծանր վիճակ ստեղծեց Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի համար, ըստ էության, պահանջելով քաղաքական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի արարքին՝ խախտե՞լ է, արդյոք, նա ՀՀ օրենսդրությունը՝ չհարգելով 64 պատգամավորի ստորագրություն եւ չհրավիրելով արտահերթ նստաշրջան։

Խոսրով Հարությունյանի բացատրությունները, թե օրենքը չի խախտվել, որեւէ լիցքաթափող դեր չունեցան։ Բայց չէ՞ որ ԱԺ նախագահը պետք է խորհրդարանի շահերը պաշտպանի, մանավանդ այն փոքրամասնության շահերը, որը դիմել է։ Այլապես ո՞ւմ է պետք Սահմանադրության մեջ նման նորմի արձանագրումը, որը չպետք է կիրառվի։ Խոսրով Հարությունյանից դժգոհություններ ունեին նաեւ Վիգեն Խաչատրյանը, «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները եւ այլք։ Ու, որպեսզի իրական վիճակին մոտ մի պատկեր կարողանանք ուրվագծել, պարզապես մեջբերենք հատվածներ 2 ելույթից, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ լարումներ կան խորհրդարանում եւ թե որո՞նք են դրանց հիմքը։

Էդուարդ Եգորյան– Պրն ԱԺ նախագահ, դուք ասում եք, որ պրոբլեմներ չունեք, սակայն մեծ պրոբլեմներով եք սկսում նստաշրջանը, կատարելով կանոնակարգի բացահայտ խախտումներ։ Հույս ունեի, որ ձեզ ընդամենը կանոնակարգի մեկ հոդված պետք է բացատրեմ, բայց ստիպված եմ բազմաթիվ հոդվածների մասին խոսել։ Դուք մոռանում եք այն, ինչը մեր աշխատանքը հեշտացնում է եւ անմիջապես հիշում այն, ինչը մեր աշխատանքը դժվարացնում է։ Օրինագիծը կդնեք քվեարկության, ինչպես որ օրենքն է պահանջում։

Խոսրով Հարությունյան– Ես պետք է ստիպված լինեմ կանոնակարգի հեղինակներից մեկին կանոնակարգի դրույթներ բացատրել… եւ այսպես շարունակ։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930