Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎԳԵՆԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 15,1998 00:00
Aram Abrahamyan

«Հայոց աշխարհ» անկախ օրաթերթի շաբաթ օրվա լրատվությունն իր բովանդակությամբ այնքան անհեթեթ էր, որ դրան անդրադառնալն անիմաստ է (Վանո Սիրադեղյանին չեմ տեսել չորս ամիս, իսկ նրա տանը եղել եմ մեկ անգամ՝ 1996 թվականին, իր 50-ամյակի առթիվ)։ Նշված կեղծ ՊՏվՏր-ի մասին արժե խոսել միայն մեկ պատճառով. նրա հետեւում ակնհայտորեն երեւում են լրատվամիջոցներով չափից դուրս շատ հետաքրքրվող բարձրաստիճան պաշտոնյայի եւ Հայաստանում PR-ի լավագույն մասնագետի ականջները, որոնք, իրենց խելքով, վարկաբեկիչ նյութեր են հորինում։ Զբաղվում են, այսպես ասած, «քարոզչական պատերազմով»։

Վատն, իհարկե, այն չէ, որ իշխանական կաբինետներում պաշտոնյաները հիմարություններ են մոգոնում՝ ի վերջո, պարապ մարդիկ են, մի բանով պիտի զբաղվեն։ Վատ է, որ թերթեր կան, որոնք իրենց պարտավորված են զգում տպագրել այդ հիմարությունները, այդ թվում՝ ՊԱԿ-ի «ստուկաչների» ոգով գրված գործընկերների հասցեին հերյուրանքները։

Ճիշտն ասած, ես հույս ունեի, որ անցել են այն ժամանակները, երբ «ՀՀ»-ում «Եվգենի Կուրղինյան» կեղծանունով դաշնակցության մասին անհեթեթություններ էին տպագրվում։ Բոլորս գիտեինք, թե որտեղ են թխվում այդ «օպուսները» եւ դա, ի վերջո, անեկդոտի էր վերածվել։ Պարզվում է, «Եվգենի Կուրղինյանը» ողջ ու առողջ է։ Պարզապես նա նոր թշնամիներ է գտել եւ զբաղվում է նոր «մերկացումներով» ու «բացահայտումներով»։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930