Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Սեպտեմբեր 15,1998 00:00
lurer

Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետ դառնալուն, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը համառոտ պատասխան տվեց. «Դրական»։ Այս եւ հրատապ այլ հարցերի շուրջ պաշտպանության նախարարի տեսակետների մասին կարող եք կարդալ 2-րդ էջում։

ԱՀԱԳԻՆ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» հայտնեց, որ սեպտեմբերի 15-ին խորհրդարանն, ըստ երեւույթին, քննության կառնի հանրապետության նախագահի առաջարկությունը, որով նախատեսվում է համաներում անցկացնել։ Ա. Բաղդասարյանն ասաց նաեւ, որ այն «ահագին մարդու վրա է տարածվելու, ավելի շատ մարդու, քան անցյալ ամնիստիան»։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՍԴ ԱԺ

8-րդ նստաշրջանի առաջին իսկ օրվանից պատգամավորները սկսել են ստորագրություններ հավաքել Կոնյակի գործարանի հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նրանց կարծիքով հանրապետության նախագահը կոպտորեն խախտել է օրենքը, չհարգելով շուրջ 6,5 տասնյակ պատգամավորների դիմումը՝ հրավիրել արտահերթ նստաշրջան։ Խորհրդարանական օրվա ավարտին արդեն իսկ հավաքված էր շուրջ 4 տասնյակ ստորագրություն, սակայն հարցը ՍԴ մտցնելու համար հարկավոր է պատգամավորների ձայների 1/3-ը՝ 64 ձայն։

ՀԺԿ-Ի ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ

Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը «բնակարանամուտ» է տոնում։ ՀԺԿ-ի գրասենյակը Սարյան փողոցում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտակայքում։ Սեպտեմբերի 14-ին ՀԺԿ-ի գրասենյակում կատարվում էին կահավորման աշխատանքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930