Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԴԵՌ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՆՔԸ ՇԱՏ ԲԱՐԻ ՄԱՐԴ Է

Սեպտեմբեր 12,1998 00:00
lurer

ԱԺՄ քաղաքական համաժողովում Վովա Հախվերդյանը, որ արդարադատության նախարարի պաշտոնի անցած Դավիթ Հարությունյանի ընտրատարածքում փորձում է ԱԺ պատգամավոր դառնալ՝ հպարտացավ, որ հենց ԱԺՄ-ն Հայաստանի առաջին նախագահին քաղաքական դիակ դարձրեց եւ ափսոսանք հայտնեց, որ «թաղումն» իրենք չարեցին։

«Առաջին գործող նախագահը պաշտպանվում էր շատ խելացի ձեւով, դրա համար ժամկետը երկարեց։ Այս մյուս գործող նախագահը այդպիսին չէ՝ ինքն է նպաստում, որ արագ դառնա քաղաքական դիակ։ Եվ խոստանանք, որ մենք ենք կատարելու թաղումը. ինչքան շուտ՝ այնքան լավ»։

Հետեւեցին բուռն ու երկարատեւ ծափահարություններ։

ՄՈՒՐԱԴԻԿՈՎ՝ ԱՌԱՋ

ԱԺ պատգամավոր Թաթուլ Սաֆարյանն («Երկրապահ») այն կարծիքին է, որ ԼՂՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը Հայաստանի խորհրդարանում պետք է դառնա իրենց խոսնակը։ Նա չի բացառում նաեւ Մուրադ Պետրոսյանի ընտրվելը ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Աշոտ Ոսկանյանի թափուր մնացած ընտրատարածքից։ Այս ամենը Թաթուլ Սաֆարյանը լուրջ դեմքով էր ասում, ուստի հնարավոր չէր զանազանել, թե ասվածի որ մասն է կատակը։

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ճակատագրի հեգնանքով, Վանո Սիրադեղյանը որոշեց, որ ՀՀՇ վարչությունն այդ մարմնից Կարապետ Ռուբինյանի եւ Ալեքսան Հակոբյանի դուրս գալու դիմումը պիտի հարգի այն ժամանակ, երբ վերջիններս, Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ, որոշել էին դարձ կատարել ի շրջանս յուր։ Մտադիր էին այնտեղ քննարկումներով ապացուցել իրենց տեսակետների ճշմարտացիությունը։ Մինչդեռ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ «Առավոտի» խնդրանքին, մեկնաբանել տեղի ունեցածը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն առայժմ ձեռնպահ մնաց, միաժամանակ նշելով, թե դա մտադիր է այդ անել առաջիկա շաբաթվա ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930