«Վերջին շրջանի Ձեր բոլոր ելույթներում անպայման նախ 1996-ի մասին եք խոսում, վերջում էլ ասում եք՝ «Մենք կհաղթենք»։ Ինչքա՞ն կարելի է նույն խնդիրների մասին խոսել։ Ի վերջո, ներկային եւ ապագային վերաբերող խնդիրները չպիտի՞ ավելի մեծ տեսակարար կշիռ ունենան»,- «Առավոտի» թղթակցի այս հարցին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Լրիվ համաձայն եմ Ձեզ հետ։ Բայց ցավն այն է, որ 1996-ի դեպքերը խոշոր սպեկուլյացիայի առարկա դարձան 1998-ի ընտրություններին եւ դրանից հետո էլ։ Եվ դա էր, որ ինձ ստիպեց նորից 1996-ին անդրադառնալ, թե չէ ես էլ եմ կողմնակից առաջ նայել՝ ոչ թե հետ»։
Կարդացեք նաեւ էջ 3։
Ո՞Վ Է ԳՆՈՒՄ «ԵՐԿՐԱՊԱՀ»
Արդեն հաղորդել ենք, որ առաջիկա նստաշրջանում իր շարքերն է ընդլայնելու «Երկրապահ» պատգամավորական խումբը։ Այն կհամալրեն Անդրանիկ Մարգարյանը, Յուրի Բախշյանը, Գագիկ Մինասյանը, Գալուստ Սահակյանը, «Էրեբունի» բուժհաստատության գլխավոր բժիշկ Արտյոմ (Հարություն) Քուշկյանը։
Կարդացեք նաև
ԵԹԵ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻՑ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԴԱ ՉԻ ԵՂԵԼ
Անցած շաբաթ «Առավոտի» թղթակիցը նախագահի նստավայրում տեսել էր Անդրանիկ Միհրանյանին, եւ մեզ տարօրինակ էր թվացել, որ այդ այցի մասին պաշտոնական հաղորդագրություն չէր եղել։ Նախագահի խոսնակն էլ իր ճեպազրույցում շրջանցել էր այդ հարցը։ Նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Առավոտին» պարզաբանեց. «Պաշտոնական հանդիպում չի եղել։ Իսկ Անդրանիկ Միհրանյանի հետ Ռոբերտ Քոչարյանը 1988-ից է բարեկամական հարաբերությունների մեջ»։ Այնպես որ, այս այցի վերաբերյալ թերթերից մեկում Արամ Սարգսյանի հերքմանը մնում է միայն վերնագիր դարձած պատասխանը տալ։