Երեկ կայացավ ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստը: Բացելով այն, ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը ներկայացրեց խորհրդի անդամներին, ՀՀՇ Երեւանի մարզային խորհրդի նորընտիր նախագահ Ալեքսանդր Արզումանյանին եւ Երեւանի մարզային խորհրդի անդամ, «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանին:
Այնուհետեւ խորհուրդը քննարկեց տեղական կազմակերպություններում ընդհանուր ժողովներ հրավիրելու հարցը: Խորհուրդը տեղական կազմակերպություններին առաջարկեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք ժողովներում քննարկել արդի քաղաքական իրավիճակը եւ ՀՀՇ հանրապետական խորհրդին առաջարկություններ ներկայացնել ներկա պայմաններում կազմակերպության մարտավարության եւ գործելակերպի մասին:
Տեղական խորհուրդներին առաջարկվեց նաեւ իրենց նիստերում քննարկել կուսակցության ծրագրի նոր խմբագրությունը: Ելույթ ունենալով, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանը առաջարկեց քննարկել նաեւ կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր:
Խորհրդի նիստը հարգեց վարչության անդամներ Կարապետ Ռուբինյանի եւ Ալեքսան Հակոբյանի դիմումները ՀՀՇ վարչությունում իրենց անդամությունը կասեցնելու մասին: Նիստում ՀՀՇ վարչության փոխնախագահ ընտրվեց Սեդրակ Հովհաննիսյանը: Խորհրդի նիստը քննարկեց նաեւ հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ ներկուսակցական կյանքի հարցերը:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆՊՐԵՍ