Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԳՐԱՆՏ ԱՌԱՆՑ ՀՐԱՆՏԻ

Սեպտեմբեր 11,1998 00:00
lurer

«A1+»-ին տված իր հարցազրույցում ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը հաստատեց լուրն այն մասին, որ այս տարի Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպություններից եւ այլ կառավարություններից պետք է գրանտ ստանա 21,3 միլիարդ դրամի չափով, սակայն առ այսօր ստացել է ընդամենը 1,7 միլիարդ դրամը։ Պրն Թավադյանը նշեց նաեւ, որ նման ցուցանիշներ էին արձանագրվել նաեւ 1997 թվականին։

ՄԵԿ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է՝ ՄԵԿ ՈՉ

ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը մերժեց «Առավոտի» առաջարկը անդրադառնալ իր հեռուստաելույթի առնչությամբ հրապարակված արձագանքներին, որոնց չէր կարողացել պատասխանել Հունաստանում գտնվելու պատճառով։

«Առավոտում» տպագրված մեկ այլ հայտարարության առնչությամբ, սակայն, պրն Հովհաննիսյանը ստիպված է եղել պարզաբանում տալ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությանը, հերքելով, թե ԱՄՆ-ում ինքն արտահայտվել է հօգուտ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում մնալու։

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱՍՈՒՄ, ՈՐ ԻՆՔԸ ԵՐԲԵՔ ՆԱԽԱԳԱՀ ՉԻ ԴԱՌՆԱ

ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը հաստատեց մեր ունեցած այն տեղեկությունը, որ Ղարաբաղում պատրաստում են սեփական Սահմանադրության նախագիծը, որով նախատեսվում է անցնել կառավարման խորհրդարանական տարբերակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930