Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» երբեք չի կապել Ս.Արծրունուն «Դրո»-ի հետ

Սեպտեմբեր 10,1998 00:00
Sevak Arcruni

ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Սեւակ Արծրունին («Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արսեն Արծրունու եղբայրը) սպառնաց դատի տալ «Առավոտին», եթե թերթը մինչեւ սեպտեմբերի 20-ը չհերքի իր՝ «Դրո» վարչության անդամ լինելու լուրը։ Ընդ որում, պրն Արծրունին մտադրված է դիմել հենց Մարտակերտի շրջանի դատարան։

«Առավոտի» թղթակցի այն հարցին, թե արդյոք իր այդ ցանկությունը պայմանավորված չէ՞ Մարտակերտի շրջանի դատարանի վրա ճնշում գործադրելու մտադրությամբ, պրն Արծրունին պատասխանեց, թե նման ճնշումներ Հայաստանում գուցե հնարավոր են, բայց Ղարաբաղում՝ ոչ։ Քաջ գիտակցելով, որ ԼՂՀ-ում ժողովրդավարության եւ իշխանությունների տարանջատման խնդիրները լուծվում են շատ ավելի բարձր մակարդակով, քան Հայաստանում, վստահ ենք, Մարտակերտի շրջանի դատարանը հեշտությամբ կպարզի, որ «Առավոտը» երբեք որեւէ ձեւով չի հայտնել եւ նույնիսկ չի ակնարկել, թե Սեւակ Արծրունին որեւէ կապ է ունեցել «Դրո»-ի վարչության հետ։

Այլ հարց է, որ գուցե հարգարժան դաշնակցականները գտնում են, թե Արսեն Արծրունին նույնպես անմեղ է։ «Առավոտը» պատրաստ է այդ տեսակետն էլ զետեղել իր էջերում, ակնկալելով, որ այդ դեպքում այսօր իշխանության լծակներին տիրապետող դաշնակցականները ձեռնամուխ կլինեն նախորդ վարչակարգի կողմից հանիրավի հետապնդվող Արսեն Արծրունու՝ բանտից ազատելու արդար գործին։

Ա. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930