Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Սեպտեմբեր 10,1998 00:00
Paruyr Hayrikyan

Օգոստոսի վերջին ԱՄՆ կատարած այցելության ժամանակ ՀՀ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանը տեղի հայության հետ հանդիպման ընթացքում ՀՀ ներքաղաքական կյանքին առնչվող մի շարք հայտարարություններ է արել, որոնք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ հայաստանցիներիս համար։ Լոս Անջելեսի Վեն Նայսի սբ. Պետրոս եկեղեցու սրահում խոսելով գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության հանգամանքների մասին, Հայրիկյանը պնդել է, թե սպանությանը մասնակցել է երրորդ անձ։

Իր ասածը նախագահի խորհրդականը հիմնավորել է նրանով, որ հանցագործները ընդօրինակել են Բերիայի գործելաոճը։ Գնահատելով հանգուցյալ դատախազի գործունեությունը՝ Հայրիկյանն այդ առնչությամբ մի բացահայտում էլ է կատարել. «Նույնիսկ, երբ առերեսում էին անցկացնում Վահան Հարությունյանի եւ Վանո Սիրադեղյանի միջեւ, էդ պահին ինքն ասաց ինձ (բառացի եմ ասում), որ «հիմա անմիջականորեն Վ. Սիրադեղյանին ասում է, որ ինքն է հրամայել հանուն ազգի, հանուն հայրենիքի սպանել»,- պատմել է Պ. Հայրիկյանը։ Նախագահի խորհրդականի սենսացիոն բացահայտումների մասին է գրում Լոս Անջելեսում հրատարակվող «Ազատ օր» թերթը (26.8.98)։

Հ. ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ Է

Միջխորհրդարանական միության 100-րդ (մոսկովյան) խորհրդաժողովի աշխատանքային հանդիպումների շրջանակներում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Պահպանողական կուսակցությունների Եվրոպայի եւ աշխարհի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդակցությունը, որին մասնակցեց Պարույր Հայրիկյանը։ Խորհրդակցության ընթացքում Պ. Հայրիկյանը մասնավոր կարճատեւ զրույցներ ունեցավ այդ կուսակցությունների ներկայացուցիչների խմբի կոորդինատոր Ջոզեֆ Հոխթլի եւ Եվրախորհրդի բարձրագույն պատասխանատուներից Լեննի Ֆիշերի հետ։

Մտքեր փոխանակվեցին Հայաստանում ժողովրդավարության վիճակի, Արցախի հարցի եւ Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամակցության հեռանկարի մասին։ Անմիջական մտքերի փոխանակության ընթացքում Լեննի Ֆիշերը, ներկայացնելով Եվրախորհրդում Հայաստանի նկատմամբ առկա տրամադրությունները, արձանագրել է, որ առանց ժողովրդավարության կայուն երաշխիքների՝ արդար ընտրություններով ձեւավորված իշխանությունների եւ Արցախի հարցի կարգավորման, Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին խիստ կասկածելի է։

ՀՀ նախագահի խորհրդական ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930