ԱԺՄ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Պարույր Հայրիկյանի ԻՄ կուսակցության մշակած նոր ընտրական օրենսգրքի համար հիմք է ծառայել Էդվարդ Եգորյանի մշակած նույն օրենսդրական փաստաթղթի նախագիծը։ «Մի երկու ստից-մտից փոփոխություն են կատարել ընդամենը»,- իրենց դիրքորոշումն արտահայտեցին ԱԺՄ-ականները։
ԳՈՒՑԵ ԻՐՈՔ ՊԱՐՏՔԵ՞Ր ՈՒՆԵՐ
Արամ Կարապետյանի՝ Ձորաղբյուրում գտնվող եռահարկ ամառանոցն, ամենայն հավանականությամբ, վաճառվել է։ Նոր տերն այգեպանին աշխատանքից ազատել է։ Ամառանոցի կողքին այժմ շատ հաճախ ծառայողական համարանիշներով շքեղ մեքենաներ են հայտնվում, որոնցից մեկը «490 LL 01» պետհամարանիշով «Մերսեդեսն» է։
ԹԱՔՈՒՆ ԱՅՑ
Կարդացեք նաև
Շաբաթ օրն այլ առիթով նախագահի նստավայրում գտնվող լրագրողները տեսել են Անդրանիկ Միհրանյանին եւ Կոնստանտին Զատուլինին։ Զարմանալի է, բայց որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա, թե նրանք ում հետ են հանդիպել, եւ ինչ խնդիրներ են քննարկվել։
ՉԷ՛, ՊԻՏԻ ԵՐԴՎԵՆՔ
Սահմանադրական բարեփոխումներ նախապատրաստող հանձնաժողովի անդամ Ֆելիքս Թոխյանն առաջարկում էր նախագահի երդման տեքստը հստակ ամրագրել Սահմանադրության մեջ։ «Երաժշտությունն էլ»,- տեղից նետեց ՍԻՄ-ի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։ «Բոլորի հետ համաձայնում եք՝ բացի Աստծուց»,- թախծոտ նկատեց Պարույր Հայրիկյանը, որն ընդհանրապես երդման հակառակորդ էր՝ հաշվի առնելով աստվածաշնչյան «Մի՛ երդվիր» պատվիրանը։