Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԻՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐԵԼ

Սեպտեմբեր 08,1998 00:00
lurer

«Նախագահն ասաց, որ ինքը հետեւողական չի լինելու որեւէ տեսակետ անցկացնելու հարցում։ Ինչ որ կորոշի հանձնաժողովը, ինչ որ կորոշի Ազգային ժողովը եւ հետո ժողովուրդը՝ ինքը դրանով էլ կառաջնորդվի»,- պատմեց Պարույր Հայրիկյանը սահմանադրական հանձնաժողովի շաբաթ օրվա նիստից հետո, որին մասնակցել էր Ռոբերտ Քոչարյանը եւ որին թույլ չէին տվել մասնակցել լրագրողներին՝ «գործնական եւ անմիջական, անկաշկանդ զրույց» ունենալու պատճառաբանությամբ։ Նախագահի մամլո գրասենյակը երեկ հաղորդեց, որ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, թե ճիշտ կլինի, որ սահմանադրական փոփոխությունները քվեարկության դրվեն խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ։

Մանրամասն՝ 2-րդ էջում։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԱԺ հերթական՝ 8-րդ նստաշրջանի առաջին իսկ օրերին կբացահայտվի Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության առաջին անդամը խորհրդարանում։ Խոսքը Բադալյան… ո՛չ, ո՛չ, Սերգեյի մասին չէ, այլ՝ Վոլոդյայի, որը քիմռեակտիվների գործարանի տնօրենն է։

ԴՈՒԲԻՆԻՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ, ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Ս. Դուբինինը նամակ է ուղարկել նախագահ Ելցինին, խնդրելով իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Նման վճռի պաշտոնական բացատրությունը տրված է այսպես. Դուբինինը չի կարողացել ստանալ օրենսդիր իշխանության աջակցությունը, որպեսզի լավագույնս պաշտպանի մարդկանց խնայողությունները։ Իսկ մինչ այդ, եւ դրանից հետո, ռուբլին շարունակում է ազատ անկումը։ Երեկ Մոսկվայի միջբանկային սակարանում դոլարի պահանջարկը կազմեց 35 միլիոն, առաջարկը՝ 0 (զրո)։ Փոխանակման կուրսը հասել է 50 ռուբլի 1 դոլարի դիմաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930