Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՎԻՐՈՒՄ

Սեպտեմբեր 05,1998 00:00
Gayane Saruxanyn

Մեկ հարց «Շամիրամի» համանախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱՅԱՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ

– Տիկին Սարուխանյան, մի կողմից «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանը պատրաստակամություն է հայտնում Վանո Սիրադեղյանի հետ անգամ դժոխք գնալ, իսկ մյուս կողմից էլ, կարծես, դուք նրան մենակ եք թողնում եւ ձեր նախկին մերձավորներին միանալու որեւէ տրամադրություն չեք ցուցաբերում։ Ինչո՞վ դա բացատրել։

– Համարում եմ ոչ տեղին «Շամիրամի» անունից պարբերաբար անհիմն հայտարարություններով հանդես գալը։ Անձնապես կարող եմ հարգել ու անգամ բարձր գնահատել որեւէ մեկի մարդկային նվիրումը մեկ այլ անձի՝ նրա հետ «դժոխք գնալու» պատրաստակամության չափ։ Կարող եմ նույնիսկ հասկանալ որեւէ մեկի ծայրահեղ երախտագիտությունը մեկ այլ անձի՝ ծայրահեղ՝ սեփական ասելիքը կորցնելու չափ։ Բայց քաղաքականության ու համոզմունքների մեջ ես դա ոչ մի պայմանով չեմ ընդունում։ Չեմ ընդունում, որ կարելի է նման հայտարարություն անել հազարավոր կանանց անուն ու հեղինակություն ենթադրող ողջ կազմակերպության անունից։ Եվ որպեսզի հետագայում սխալ չհասկացվեմ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ներկայի եւ ապագայի բոլոր քաղաքական գործիչներին, որ այդ տրամաչափի անձնական նվիրում ինձանից չակնկալեն։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Իսկ «Առավոտի» հաջորդ համարում կհրապարակվի Գայանե Սարուխանյանի հոդվածը վերջին տարիներին «Շամիրամ» կուսակցությունում տեղ գտած իրողությունների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930