Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ

Սեպտեմբեր 05,1998 00:00
lurer

Սեպտեմբերի 6-ին Շենգավիթի տարածքում կանցկացվեն համայնքապետի ընտրություններ։ Մրցակցում են երկու թեկնածու՝ ԻՄ ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանը եւ ԱԺ պատգամավոր, Շենգավիթի թաղապետի ներկայիս պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։ Դիտորդները վկայում են, որ վերջինիս հաղթանակը որեւէ կասկած չի հարուցում, իսկ ԻՄ-ի ներկայացուցիչը մասնակցում է պարզապես ընտրությունների ժողովրդավարությունն ապահովելու նպատակով։

ՄԻՇՏ ԵՐԿՐՈՐԴԸ

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ, որը քննարկել է հանձնաժողովի փոխնախագահի թեկնածության հարցը։ Քվեարկությամբ որոշվել է այդ պաշտոնում նշանակել ԱԺ պատգամավոր Ավետ Գրիգորյանին։ Առողջապահության փոխնախարարի պաշտոնում, ի դեպ, նրան «փաղաքշանքով» «Աղետ Գրիգորյան» էին անվանում։

Ճ-Ն ԱՅԲՈՒԲԵՆԻՑ ԴՈՒՐՍ

ԱԺ իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանն «Առավոտին» ասաց, որ հանդես է եկել առաջարկությամբ՝ «Այբուբենի մասին» օրենքի վերաբերյալ։ Նա առաջարկել է մաշտոցյան այբուբենից հանել «Ճ» տառը, հիմքում ունենալով այն փաստարկը, որ այդպիսով թեթեւացվի պետավտոտեսչության աշխատակիցների վիճակը։ Նրանք, պարոն Նազարյանի համոզմամբ, «Ճ» տառը չեն ճանաչում, ուստի չեն կարողանում ակտեր գրել Ճանճապանյան եւ Ճշմարիտյան ազգանունները կրող օրինախախտ վարորդների վրա։ Իսկ դրանից ամբողջ ճանապարհային երթեւեկությունն է տուժում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930