«Այս տարվա հունիսին Ձեր մասին մամուլում գովասանքի եւ գնահատանքի բազմաթիվ խոսքեր հրապարակվեցին։ Ասենք, անգամ գրվեց, որ Ձեզ նմանները 100 տարին մեկ են ծնվում։ Դուք է՞լ եք այդպես կարծում»,- «Առավոտի» թղթակցի հարցին ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը համեստ ժպիտով պատասխանեց. «Չեմ կարող իմ մասին այդպիսի բաներ ասել։ Իրավունք չունեմ։ Հետագան ցույց կտա»։ Ավելի ուշ հարցը կրկնեցինք, եւ Սամվել Բաբայանը դարձյալ համեստորեն պատասխանեց. «Ես ձեզ նման մի մարդ եմ»։
Սամվել Բաբայանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում:
ՌԱԶՄԻԿԸ ԳԻՏԵ, ԹԵ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՎԱԶԳԵՆԸ
Զինապարտության օրենքի քննարկումների շրջանակում խոսելով զորակոչային հանձնաժողովի նախագահի պաշտոնի մասին, ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանն ասաց, թե գիտե, որ Վազգեն Սարգսյանը մեծագույն սիրով կհրաժարվեր զորակոչային հանրապետական հանձնաժողովի նախագահ լինելուց։ Իսկ թե որտեղից գիտեր այս մասին՝ հանձնաժողովի նախագահը ոչինչ չասաց։
Կարդացեք նաև
Կարդացեք նաեւ էջ 2։
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՎԱՐԴԱՆ ԹԱՇՃՅԱՆԸ, ՀԻՄԱ ԷԼ…
Մի քանի ամիս առաջ ԼՂՀ կառավարության որոշմամբ Մարտակերտի վարչակազմի ղեկավար է նշանակվել Սեւակ Արծրունին, որը «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու եղբայրն է։ Վերնագրում նշված անձինք էլ, որոնք վաղուց արդեն տարբեր պաշտոններ են գրավում Ղարաբաղում, «Դրո» գործի նյութերում հիշատակվում էին իբրեւ այդ կառույցի վարչության անդամներ։
ԱՅՑԵԼԵՑԻՆ ՎԵՀԱՓԱՌԻՆ
Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ նախկին նախագահը եւ ԱԺ-ում «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բ. Արարքցյանը երեկ այցելել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին։