Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՏՉԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Սեպտեմբեր 04,1998 00:00
lurer

Երեկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը, Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ԳՄ անդամ Էդվարդ Ղազարյանը հանդիպում ունեցան ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ։ Ինչպես հայտնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ լրատվական բաժինը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք կարեւոր ուղղություններ։ Զրույցի հիմնական թեմաներից մեկը Արցախի հարցն էր։ Վարդան Օսկանյանը առավել մանրամասն ներկայացրեց իր կողմից առաջ քաշված բանաձեւումը, բացատրելով, որ դրանով փորձ է արվում առանց նախապայմանների առաջ տանել բանակցությունները։ ՀՅԴ ներկայացուցիչները առաջարկեցին այս բանաձեւումը թյուրըմբռնումներից եւ տարընթերցումներից զերծ պահելու համար առավել մատչելի ձեւով ներկայացնել հանրությանը։

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԵՆ ՓՈՂ ՏԱԼՈՒ

ԱԺ տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը հայտնեց, որ USAID կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանի տնտեսական օրենսդրության ամբողջացման գործում։ Ի մասնավորի, աջակցություն կցուցաբերվի մաքսային եւ հարկային օրենսգրքերի մշակման համար։ «Առավոտն» իրեն թույլ է տալիս ենթադրել, որ եթե փողը գլխանց չտան, Վլադիմիր Նազարյանը դրանք գրողը չի՜։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930