Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսք «Պավլիկապատումի» առիթով

Սեպտեմբեր 03,1998 00:00
sd

Հայտնի Սուրեն Գյոզալյանը հայտնի Պավլիկ Ասատրյանի մասին

Հանրապետության մամուլում ոչ քիչ հրապարակումներ եղան Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանի վերաբերյալ։ Այդ հրապարակումներում նրան վերագրվել էին պաշտոնազանցությամբ գործած հին ու նոր մեղքեր՝ մեղադրանքներ, ինչպես նաեւ՝ մարդու ու պաշտոնյային վարկաբեկող արատներ։ Տրամաբանական էր, որ մարզպետը հանդես կգա պատասխան խոսքով։

«Պավլիկապատում»-ով ոչ միայն չեն ժխտվել մարզպետին վերագրվող ամբաստանությունները, այլ նրանց մի մասը թողնվել է անպատասխան, իսկ մի մասի մեկնաբանություններով ամբաստանվել են ուրիշները։ Ես ներկայացվել եմ «կաշառված», հայտնաբերվել են «ագենտ», գող, ժողովրդի բարեկեցությանն ուղղված աշխատանքներին խանգարող ԱԺ պատգամավորներ, տարածքի ղեկավարումը երազող, բայց Սահմանադրության դրույթները չիմացող ակադեմիկոսներ եւ բամբասող իջեւանցիների սիմվոլը հանդիսացող քանդակը։ Արված հղումներից յուրաքանչյուրի հասցեատերն ինքը կորոշի իր անելիքը. բայց ես ցանկանում եմ «Առավոտ»-ի միջոցով հասարակությանը հասցնել իմ խոսքը։

Մարզպետ Պավլիկ Ասատրյանին ճանաչել եմ տարբեր քրեական գործերի քննությունների առիթով, որոնք քննվել են տարբեր քննիչների վարույթում եւ ձեռք բերված ապացույցների ճիշտ գնահատմամբ օրենքով նախատեսված որոշումներ են ընդունվել։ Այդ գործերից եւ ոչ մեկի քննությունը իմ կողմից չի կատարվել, իսկ նրա նկատմամբ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ չեմ զբաղվել՝ նկատի ունենալով որոշ հանգամանքներ, որը առանձին խոսակցության հարց է։ Ահա այսքանից հետո «Պավլիկապատում»-ում կարդում ենք «… քննչական մասի պետ Սուրեն Գյոզալյանը կաշառվեց Մուրադյան Նորիկի կողմից եւ գործը գցեց մի կողմ»…։

Ես գիտեմ զրպարտության եւ վիրավորանքի համար օրենքով նախատեսված կարգը, բայց հարցի լուծման դատական ճանապարհը չեմ ընտրում՝ չհավատալով նրա իրական լինելուն, բայց թերթի միջոցով հայտարարում եմ՝ «Պավլիկապատում»-ի հեղինակը կատարել է անպատկառ զրպարտություն։ Ժամանակը կճշտի բոլոր դեպքերի եւ իրադարձությունների հանգամանքները, կգրվի ճիշտն ու իրականը եւ արդար գնահատականներով կզանազանվեն, կանվանակոչվեն գործիչն ու գործիքը, երկրապահն ու երկրադավը։ Հավատում եւ սպասում ենք։

ՍՈՒՐԵՆ ԳՅՈԶԱԼՅԱՆ

Դատախազության համակարգի բազմամյա աշխատակից, այժմ թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930