Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՄԻ ՔԱՆԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՆՏԻ ԳՈՐԾ Է

Սեպտեմբեր 03,1998 00:00
lurer

Հայներարտբանկի նախագահ պրն Արաբխանյանի կարծիքով Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի կուրսի բարձրացումը կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ եւ կարող է տեւել առավելագույնը 5 օր։ Դոլարի կուրսի բարձրացումը «ձեռնարկել են» կամ խոշոր ֆինանսական սպեկուլյանտները, որոնց ձեռքին մեծ թվով ռուսական ռուբլի կա, կամ էլ այն բանկերը, որոնք ֆինանսական գործարքներ են իրականացրել Ռուսաստանի հետ, ընդ որում, ռուսական ռուբլով։ Քաղաքացիները դոլարի պահանջ չունեն, պարզապես սուբյեկտիվ գործոնն իրենն է անում՝ առաջացնելով արհեստական իրարանցում։ Դոլարի կուրսի տատանումը, սակայն, նախատեսվում էր. ըստ պրն Արաբխանյանի՝ մեր շուկան բավականին կայուն է, եւ ոչ մի լուրջ հետեւանք ռուսական ռուբլու արժեզրկումը չի կարող թողնել մեր շուկայի վրա։

DAY OFF-Ը՝ ԵՐԿՈՒ ՕՐ

Արդեն ամսից ավելի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Պիտեր Թոմսոնը հրաժեշտի հանդիպումներ է ունենում: Սեպտեմբերի 1-ին էլ նրան հյուրընկալել էր ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ ԱՄՆ-ի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ պրն Թոմսոնը Հայաստանից վերջնականապես կհեռանա սեպտեմբերի 6-ին, իսկ նրան փոխարինող պրն Լեմոնը Երեւան կժամանի սեպտեմբերի 8-ին։

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՓՈՐՁԱԳԵՏ

Մոտ օրերս Ազգային ժողովում աշխատանքի կանցնի էներգետիկայի նախկին նախարար Միրոն Շիշմանյանը։ Նա աշխատելու է փորձագետի կարգավիճակով՝ Արմեն Եղիազարյանի գլխավորած ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ փոխնախարար-նախարար ճանապարհով Միրոն Շիշմանյանն անցել է փորձագետ լինելուց հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930