Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 03,1998 00:00
lurer

Սեպտեմբերի 2-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում աշխատանքը սկսեց Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը։ Լսվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու հարցը։ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի անդամ պրն Բոմելն է, Հայաստանի վերաբերյալ զեկուցողը՝ հոլանդացի Վոլդժերը։ Քաղաքական հանձնաժողովի նիստին ներկա կլինեն ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ արտաքին հարցերի վարչության պետ Շմավոն Շահբազյանը։

Կարդացեք նաեւ էջ 3։

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհի հերթական հատվածի բացմանը ներկայիս գործադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանի կարգադրությամբ չեն հրավիրվել հիմնադրամի նախկին եւ ներկայիս այն աշխատակիցները, որոնք աշխատել են նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի օրոք։ Հրավերք չի ստացել նաեւ Մանուշակ Պետրոսյանը։

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎ ԿԱՆԻ

Սեպտեմբերի 5-ին աշխատանքը կսկսի Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի հերթական լիագումար նիստը։ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այն տեղի է ունենալու Կիպրոսում։

ՎԻՍԿԻԻ «ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ»

Մինչեւ օրս Հայաստան ներկրված վիսկիի դիմաց պաշտոնապես մաքսատուրք չի գանձվել։ Դա պարզվել է օրերս, երբ մեծ խմբաքանակով վիսկի է ներմուծվել Հայաստան։ Պահանջվել է մաքսատուրք, սակայն չի եղել որեւէ փաստաթուղթ, որը մաքսաչափ կսահմանի վիսկիի համար։ Ստացվում է, որ մինչեւ հիմա վիսկին կամ անվճար են ներկրել, կամ էլ՝ դրա դիմաց վճարված գումարը գնացել է մաքսավորների գրպանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930