Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 02,1998 00:00

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.07.98-31.08.98 թ. գործունեության մասին ՀՀ ԱԺ որոշմամբ 1998 թ. հունիսին ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողով՝ վեց ամիս ժամկետով, օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու համար։ Չնայած խորհրդարանական արձակուրդներին, հանձնաժողովն աշխատեց իր իսկ կողմից հաստատված կանոնակարգին եւ աշխատանքային ծրագրին համապատասխան՝ պարբերաբար կազմակերպելով քննարկումներ։

Առ 01.09.98 թ. ՀՀ կառավարությունից, վարչապետից, նախարարություններից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ծրագրերի իրականացման բոլոր գրասենյակներից եւ այլ կազմակերպություններից (ավելի քան 100), պահանջվել եւ ստացվել է տեղեկատվություն բոլոր վարկերի ուղղությամբ։ Միաժամանակ, հանձնաժողովն անընդունելի է համարում որոշ պետական կառույցների եւ կազմակերպությունների անպատասխանատու վերաբերմունքը հանձնաժողովին ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Ներկայումս ուսումնասիրության տարբեր փուլերում են գտնվում հետեւյալ վարկերը.

1. պարտքերի վերաձեւակերպում

ա) Ռուսաստանի Դաշնության (73,7 մլն ԱՄՆ դոլար) բ) Թուրքմենստանի (34,0 մլն ԱՄՆ դոլար)

2. ճանապարհների վերանորոգման (16 մլն ԱՄՆ դոլար),

3. կառուցվածքային բարեփոխումների (60+62,06+5,18+20,0 մլն ԱՄՆ դոլար),

4. ոռոգման համակարգերի վերականգնման (43+8 մլն ԱՄՆ դոլար),

5. էներգահամակարգի վերանորոգման եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման (57,4+13,7+18,7+48+14 մլն ԱՄՆ դոլար),

6. ապրանքային (15+15+15+4,13 մլն ԱՄՆ դոլար),

7. մեծածախ շուկայի կառուցման (15,0 մլն ԱՄՆ դոլար),

8. Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի (22,8 մլն ԱՄՆ դոլար),

9. չինական (4,13 մլն ԱՄՆ դոլար),

10. այլ վարկային ծրագրեր։

ՈՒսումնասիրության նախնական արդյունքները վկայում են, որ վարկային միջոցների զգալի մասն օգտագործվել է ոչ նպատակային եւ անարդյունավետ։ Ավելին, առկա են ՀՀ գործող օրենսդրության էական խախտումներ։ Հաշվի առնելով խնդրո առարկայի հասարակական հնչեղությունը, հանձնաժողովն այսուհետ կակտիվացնի իր շփումները մամուլի եւ լրատվության միջոցների հետ։ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ հասարակության համար կարեւորություն ներկայացնող եւ վերջին տարիներին բազմիցս բարձրացված ու մտահոգության տեղիք տվող այս խնդրի գնահատականը կլինի օբյեկտիվ եւ անկողմնակալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930