Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական ժամ» ի՞նչ է այն

Սեպտեմբեր 02,1998 00:00
Azgayin joxov

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Արամ Մկրտչյանի պարզաբանումները.

– Սեպտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահի մոտ քննարկվում էր բավականին օրախնդիր մի հարց։ Ազգային ժողովը, խորհրդարանը, որպես պետական կարեւոր ինստիտուտներից մեկը, արժանվույնս պիտի ներկայացվի քաղաքացիներին ու ընտրողներին։ Պետք է գտնել դրա ճիշտ ձեւը։ Այս առումով նպատակահարմար է համարվել «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդման ստեղծումը, որով, փաստորեն, քաղաքացիներին ավելի մատչելիորեն կներկայացվի Ազգային ժողովի գործունեությունն ընդհանրապես եւ վերջինիս դերը մեր պետության մեջ. ի՞նչ դեր, ի՞նչ իրավասություններ ունի Ազգային ժողովը եւ ի՞նչ է կատարվում այնտեղ։

Շատ կարեւոր է, որ ընտրողն իմանա, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում, խորհրդարանում, հավաքական քաղաքական այդ մարմնում, ուր ներկայացված են տարբեր քաղաքական հոսանքներ եւ այս կամ այն խնդրի վերաբերյալ այս կամ այն քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Ընդհանուր առմամբ, այս հաղորդման ձեւի մասին էր քննարկումը։ Իհարկե, գաղափարը ծնունդ է նաեւ այն բանի, որ վերջին ժամանակներս Ազգային ժողովի գործունեությունը պատշաճ կերպով պետական հեռուստատեսությամբ չէր լուսաբանվում։ Ցավոք, դա այդպես էր։ Ցավոք, դա այդպես է։ ԱԺ աշխատանքը լիովին չի ներկայացվում։ Այնպես, ինչպես պետք է։ Հեռուստատեսության ամեն նոր տնօրեն տարբեր մոտեցումներ է ունենում ե՛ւ լրատվական ծրագրերի ե՛ւ Ազգային ժողովի գործունեությունը ներկայացնելու վերաբերյալ։

Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օրենսդրական նախաձեռնություն։ Իհարկե, դա կարտացոլվի նաեւ բյուջեի մասին առաջիկա օրինագծում։ Կսահմանվի պետպատվերի դիմաց հատկացվելիք գումարի չափը։ Այս գործընթացը հնարավոր է կարգավորել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, որը կսահմանի պետական հեռուստատեսության եւ կարգավիճակը, եւ թե դերն ու նշանակությունը։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930